Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին «Լուկան» ցուցադրվել է նաև Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Այս մասին ՕՐԵՐ-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Պետական աջակցություն...
Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին «Լուկան» ցուցադրվել է նաև Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Այս մասին ՕՐԵՐ-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Պետական աջակցություն ստացած խաղարկային կինոնկարը՝ «Լուկան», Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն է։ Հայկական կողմից ֆիլմի համաարտադրողն է (համապրոդյուսեր) Անժելա Ֆրանգյանը։ Կինոնկարի երկու գլխավոր դերակատարներից մեկը երիտասարդ տաղանդավոր դերասան Սամվել Թադևոսյանն է։ Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը և բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ «Լուկան» Դինո Բուզատիի...