Այո՜, ինչպես մեծն գրողն է ասում` “երբ երկու հայ հանդիպում են աշխարհի ցանկացած անկյունում, ստեղծում են մի նոր Հայաստան”: Եվ հիմքում ունենալով հայ ինքնության պահպանման հրամայականը` այդ հազարավոր փոքրիկ հայաստաններն անձնվիրաբար պայքարում են ուծացման...
Այո՜, ինչպես մեծն գրողն է ասում` “երբ երկու հայ հանդիպում են աշխարհի ցանկացած անկյունում, ստեղծում են մի նոր Հայաստան”: Եվ հիմքում ունենալով հայ ինքնության պահպանման հրամայականը` այդ հազարավոր փոքրիկ հայաստաններն անձնվիրաբար պայքարում են ուծացման դեմ, հանուն հայկականության հարատևման և, միգուցե, ո՞վ գիտի, մի գեղեցիկ օր հայրենիք վերադառնալու նվիրական ձգտումով։...
Մեկ տարի առաջ հայ ժողովրդի նվիրյալ զավակների երկնային բանակին միացավ մեր գործընկեր, իսպանաբնակ լրագրող Արթուր Ղուկասյանն՝ իր հետ տանելով Հայաստանի ու Արցախի համար անդադար ցավող սիրտն ու մտորումները։ Ողջ կյանքում պայքարեց կեղծիքի ու դավաճանության դեմ, միաժամանակ՝ նվիրվելով ազգային արժեքների քարոզչության, Հայ Դատի ու Հայաստանի հանրայնացման ծանր գործին։ Ղարաբաղյան շարժման...
2024 թվականը հոբելյանական է Իսպանիայի Արարատ հայկական միության համար. այս տարի սեպտեմբերի 1-ին լրանում է կազմակերպության 20-ամյակը, ուստիև ողջ տարվա ընթացքում կազմակերպվելիք միջոցառումները նվիրված կլինեն այս կարևորագույն իրադարձությանը։ Իսկ տարեմուտի մեկնարկն արդեն տրված է` կազմակերպության հովանու ներքո գործող հայկական կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցած ամանորյա հանդեսով, որով էլ հրաժեշտ տրվեց...
Վալենսիայի Միջմշակութային կազմակերպության (AIAD) նախաձեռնությամբ` քաղաքի Ռուսաֆա (Russafa) ամենաբազմազգ թաղամասում տեղի ունեցավ Ռուսաֆիրա (Russafira) տոնավաճառ-ցուցահանդեսը, որին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև Արարատ Հայկական Միությունը։ Վալենսահայության ջանքերով, հայկական տաղավարը լավագույնս հանդես եկավ միջոցառմանը` ներկայացնելով Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունը, խոհանոցը… Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու գործում իր մեծ ներդրումն է ունեցել հայկական կազմակերպության Միջմիութենական հարցերով...
Սեպտեմբերի 10-ին Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցի դռները վերստին կբացվեն վալենսաբնակ հայ երեխաների առջև` ուղղորդելով նրանց հայոց լեզվի, գրականության, պատմության և, ընդհանրապես, հայկականության հարուստ, բազմադարյա և հետաքրքրալից խճանկարներով։ Մինչ այդ, Ալիկանտեի “Հայաստան” միության նախաձեռնությամբ և Վալենսիայի “Արարատ” միության համագործակցությամբ, երկու կազմակերպությունների ներքո գործող դպրոցների սաները մասնակցեցին ամառային եռօրյա ճամբարումին, որի...
Ապրիլ 21-ին Սանտա Կոլոմա դե Գրամենտե (Բարսելոնա) քաղաքի գրադարանում տեղի ունեցավ կոնֆերանս ՝ իսպանացի լրագրողների ու քաղաքագետների մասնակցությամբ՝ ովքեր եղել են Արցախում ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ պատերազմից հետո։ Մասնավորապես մասնակցեցին ֆոտոլրագրող ՝ Անդրե Ֆերնանդեզը (Andreu Fernández), քաղաքագետներ ՝ Ջորդի Սոլեն ( Jordi Sole), Վիկտոր Լոպեզը ( Victor...