Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպս. Նավասարդյանի նախագահությամբ 2023թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ Էստոնիայի համայնքային ընդհանուր ժողովը, որի ընթացքում ընտրվեց Ծխական խորհուրդ՝ 9 անդամներով: Խորհուրդը կիրակի, մայիսի 7-ին Երևման Ս. Խաչի տոնի...
Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպս. Նավասարդյանի նախագահությամբ 2023թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ Էստոնիայի համայնքային ընդհանուր ժողովը, որի ընթացքում ընտրվեց Ծխական խորհուրդ՝ 9 անդամներով: Խորհուրդը կիրակի, մայիսի 7-ին Երևման Ս. Խաչի տոնի առիթով մատուցվող Ս. Պատարագի ավարտին ստացավ Առաջնորդ Սրբազանի օրհնությունն ու ստանձնեց պարտականությունները երեք տարի ժամկետով:...
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը այսօր երեկոյան աշխատանքային ընթրիքի է հրավիրել աշխատանքային այցով Տալլինում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամնրեին։ Ընթրիքի ընթացքում, Հայաստանի նախագահը մոտեցել է սրահում դրված դաշնամուրին եւ հանպատրաստից նվագել։ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն այնքան է տպավորվել , որ այս մասին գրել է իր...
Էստոնիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային այցով այդ երկիր ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, ողջունելով նախագահ Վահան Խաչատուրյանին, նշել է, որ իր համար շատ սպասված էր այս հանդիպումը,...
Սեպտեմբերի 27-ին Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը (նստավայրը՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին։ Նախագահ Կարիսը շնորհավորել է դեսպան Իգիթյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական առաքելությունը կծառայեցնի հայ-էստոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների և փոխշահավետ...
Այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Էստոնիան ներկայացնելու է հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի Mashtots Tartu-Tallinn հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Այրապետյանը/Հայ»ապետյանը/, հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից։ Ստեֆանը Թուրին կմեկնի «Հույս» երգով։
Հայերը Էստոնիայում. Խաչատուր Աբովյանից մինչեւ մեր օրերը Հայերի հաստատումը Էստոնիայում. համայնքային կազմակերպություններ Հայտնի է, որ հայերը Էստոնիայում բնակություն են հաստատել 19-րդ դարից: Առաջին հայերի թվում են եղել Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի հայ ուսանողները: 1830-ականներին են ուսանել գրող Խաչատուր Աբովյանը, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, բանաստեղծներ Ռաֆայել Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Քերովբե Պատկանյանը...