Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:...
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: Էմանուել Մակրոնն ու հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը և անդրադարձել Թունիսում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող քննարկումներին: Քննարկվել են...
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 12-ին France 2-ի եթերում պատասխանել է լրագրող Կարոլին Ռուի հարցերին։ Խոսելով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին՝ Ֆրանսիայի նախագահն ասել է․ մենք չենք լքի Հայաստանը, մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով։ Այս մասին հայտնում է armradio.amն։ Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է...
Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Դիմավորման արարողությունից հետո, մինչ հանդիպումը, երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Ֆրանսիայի նախագահն...