30.03.2026
«Խազեր»-ի հատուկ մրցանակ դիրիժոր, ՀՀ ազգային հերոս, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին, անվանատախտակի բացում՝ Երեւանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայկական ազգային երաժշտական ակադեմիան երկրորդ տարին անընդմեջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացրել է ամենամյա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Խազեր»-ի հատուկ մրցանակ է հանձնել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ազգային հերոս, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես...
30.03.2026
Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը դարձել է Opera Europa-ի անդամ
Opera Europa կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ։ «Մենք մեծ ուրախությամբ հայտարարում ենք մեր ցանցի նոր անդամի՝ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին։ Opera Europa-ն ողջունում է հազարամյակների պատմություն ունեցող, հարուստ մշակույթով, երաժշտական ավանդույթներով եւ հզոր ձայներով պետությանը։ Երեւանի սրտում հպարտորեն կանգնած շքեղ թատրոնն այժմ գտնվում է զարգացման նոր, կենսունակ փուլում՝ հաստատուն կերպով առաջ...
24.03.2026
Հավերժ Հենդել գալա համերգ Լոնդոնում` միջազգային ճանաչում ունեցող հայ և բրիտանացի երաժիշտների կատարմամբ
2026 թվականի մարտի 21-ի երեկոյան Սուրբ Քաթբերթ եկեղեցին ողողված էր Ջորջ Ֆրիդրիխ Հենդելի երաժշտությամբ. «Քլինգեն» կամերային նվագախումբն ու երգչախումբը ներկայացրեցին «Հավերժ Հենդել» (Handel Forever) խորագրով համերգը՝ հարգանքի տուրք մատուցելով բարոկկո դարաշրջանի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկին: Մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ համերգը վերածվեց տոնակատարության և յուրօրինակ բացահայտման, որին մասնակցում էին հմուտ երաժիշտներ, իսկ հանդիսատեսի շարքում էին քաղաքային և...
17.03.2026
Հանրահայտ Տավիթյան երաժիշտներին ընդունել է Հ. Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան
Հյուսիսային Մակեդոնիայում հանրահայտ Տավիթյան ընտանիքի երաժիշտներին՝ հայր Կարապետ Տավիթյանին, որդիներին՝ Գարոյին եւ Տիրանին ընդունել է երկրի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան։ Վերջինս բարձր է գնահատել համաշխարհային մասշտաբով մակեդոնական ռիթմերի առանձնահատկությունները և դրանց եզակի կիրառումը պաշտպանելու, պահպանելու եւ տարածելու գործում Տավիթյան ընտանիքի ներդրումը։ Կարապետ Տավիթյանը ոչ միայն հանարահայտ երաժիշտ է, այլեւ բազմաթիվ երգերի հեղինակ, 1991 թվականին հիմնել էր...
15.03.2026
«Սլավյանսկի Բազար 2026» ամենամյա երաժշտական հեղինակավոր մրցույթին Հայաստանը կներկայացնեն Ալեքսա Վարդանյանը եւ Լիանա Դանիելյանը
Մարտի14-ին տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար2026» ամենամյա մանկական և երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։ Մրցույթի կանոնակարգի համաձայն, մանկական կատարողների կազմում ելույթ ունեցան 8-14, իսկ երիտասարդ կատարողների կազմում՝ 18-31 տարեկան տարիքային խմբում գտնվող անհատ կատարողներ։ Նախընտրական փուլի ընթացքում, մասնակիցները կատարել են իրենց նախընտրված երգերը, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին նախ գնահատել է մասնակիցների վոկալային...
11.03.2026
Հայաստանի պետական կամերային նվագախումբը Վահագն Պապյանի ղեկավարությամբ հանդես կգա նոր ծրագրերով
Հայ անվանի դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի շրջանակում ներկայացվել են նվագախմբի առաջիկա ծրագրերը, ստեղծագործական նոր ուղղությունները և համագործակցության հեռանկարները։ Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կամերային...
09.03.2026
Վահագն Պապյանը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Հայ անվանի դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Հայաստանի կամերային երաժշտության ազգային կենտրոնը։ Վահագն Պապյանը ծնվել է 1956 թվականին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում։ Նրա հայրը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանը, և մայրը՝ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ամալյա Բայբուրթյանը, մեծ ազդեցություն են ունեցել ապագա...
03.03.2026
Լույսին, Լույսով. Պատմական համերգ Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի հետ՝ Բեյրութում
Այս տագնապալից օրերում, երբ բոլորս դիմակայում ենք ժամանակի մարտահրավերներին, գեղեցիկի և միասնության պահերն առավել քան երբևէ թանկ են ու նվիրական։ Երախտագիտության խոր զգացումով ենք անդրադառնում այն բացառիկ երեկոյին, որը ևս մեկ անգամ հավաստեց արվեստի աննկուն զորությունը՝ վերասլացության, միավորման և ներշնչանքի աղբյուր դառնալու իր առաքելության մեջ։ Ուրբաթ՝ փետրվարի 27-ին, Բեյրութի Ամերիկյան համալսարանի (AUB) սրահում հանդիսասրահը ականատեսն...
12.02.2026
Մեծ հաջողություն Նյուրնբերգում. Էդուարդ Թոփչյանը և Դմիտրի Մասլեևը նվաճեցին Meistersingerhalle-ն
Փետրվարի 8-ին լեգենդար Meistersingerhalle կայացած համերգը այն հազվագյուտ իրադարձություններից մեկն էր, որտեղ բարձրակարգ վարպետությունը հանդիպում է խորը հուզական դրամատիզմի հետ: Այդ երեկո Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր մաեստրո Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որի այցը Գերմանիա ակնհայտ հետաքրքրություն էր առաջացրել եվրոպացի ունկնդրի, ինչպես նաև գերմանաբնակ մեր հայրենակիցների շրջանում:...
