Պորտուգալիայի հյուսիսում գտնվող Պորտո քաղաքում ապրում է փոքրաթիվ, սակայն աշխույժ և գործուն Հայ համայնք։ Նրանց մեծ մասը եկել է Հայաստանից, իսկ մյուսները՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից։ Համայնքի անդամների մեջ կան գիտնականներ, իրավաբաններ,...
Պորտուգալիայի հյուսիսում գտնվող Պորտո քաղաքում ապրում է փոքրաթիվ, սակայն աշխույժ և գործուն Հայ համայնք։ Նրանց մեծ մասը եկել է Հայաստանից, իսկ մյուսները՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից։ Համայնքի անդամների մեջ կան գիտնականներ, իրավաբաններ, երաժիշտներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, ինչպես նաև սրճարանների ու ձեռնարկությունների տերեր։ Յուրաքանչյուրն իր ներդրումն է բերում...
Հովվական այց Լիսաբոն և մասնակցություն Գալուստ Կիւլպէնկեանի մահվան 70-րդ տարելիցին Հուլիսին Լիսաբոնում անցկացվող՝ Գալուստ Կիւլպէնկեանի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումներին, որոնք այս տարի նշում էին հայազգի հայտնի գործարարի և բարերարի մահվան 70-րդ տարելիցը, կրկին հրավիրված էր մասնակցելու Գերշ. Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Այս մասին հայտնում է Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունը։...
Մարտի 31-ին Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային: Բորիս Սահակյանը Վատիկանում Հայաստանի դեսպանն է, եւ Պորտուգալիայում Հայաստանը ներկայացնում է համատեղության կարգով։ Պաշտոնական արարողությանը հետևած կարճատև առանձնազրույցի ընթացքում Պորտուգալիայի նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին իր...
Պորտուգալական Սինեմատեկը և Հայաստանի Կինոյի Հիմնադրամը վրացական և ուկրաինական կողմի գործընկերների հետ համատեղ կազմակերպել են Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որը նվիրված էր Վարպետի 100-ամյա հոբելյանին։ Մարտի 15ին Լիսաբոնի Cinemateca Portuguesa-ում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի ֆիլմարվեստի ամբողջական հետահայաց ցուցադրության պաշտոնական բացումը, որի ընթացքում ելույթներով ներկաներին ողջունեցին «Սինեմատեկ»-ի տնօրեն Ռուի...
Վերջին օրերին Լիսաբոնում հնչեց հայ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ստեղծագործությունը, իսկ էկրանին ներկայացվեցին Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը։ Երկուսն էլ արվեստագետներ են, որոնց ստեղծագործական ուղին սկսվել է հայկականից, բայց ավարտվել համամարդկայինով։ Նրանց արվեստը հասկանալու համար պարտադիր չէ լինել հայ, բայց այն կրում է հայկական հոգևորության, ավանդույթների և ինքնության խորքը։ Այսօր, երբ շատ...
ՀՀ նախագահի հրամանագիրը Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, համատեղության...
Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի ներկայացուցիչ Տեր Խաժակ Արք. Պարսամյանը այս տարի ևս Լիսաբոնի Կիւլպէնկեան հիմնադրամի նախագահ Անտոնիո Ֆոյժոյի հրավերով մասնակցեց հայազգի մեծ բարերարին նվիրված հիշատակության արարողությանը։ Այս մասին հայտնում են Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակությունից։ Հուլիսի 18-ի առավոտյան Խաժակ Սրբազանը առիթ ունեցավ հանդիպելու...
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Նատալի Օլիվեյրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Քաղաքական երկխոսությանը զուգահեռ կարևորվել են տնտեսական, առևտրային, կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները: Զրուցակցիներն ընդգծել...
Փետրուար 2023-ին ամբողջացաւ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքին ղեկը ստանձնելուս տասը տարին։ Այս առիթը, առօրեայ աշխատանքիս կողքին, կարելիութիւնը ընձեռեց յետադարձ ակնարկ մը նետելու անցեալին եւ մտածելու ապագային մասին: 2023 թուականը կը համընկնի բովանդակ Հիմնարկութեան նոր ռազմավարական ծրագիրի մեկնարկին: Մայիս 2022-ին, Փրոֆեսոր Անթոնիօ Ֆէյժօն ստանձնեց Հիմնարկութեան նախագահութիւնը եւ իսկոյն...
2023 տարեշրջանի «Զարմանազան»՝ արեւմտահայերէնով ամառնային ծրագիրը տեղի պիտի ունենայ Ֆրանսայի Ալպեան լեռներու «Օթ-Սաւուա» կոչուած շրջանը, 11 Յուլիսէն մինչեւ 6 Օգոստոս 2023։ Կրնաք արդէն իսկ ձեր դիմումը կատարել։ Զարմանազանը այն վայրն է, ուր սփիւռքի երեխաները, պատանիները, երիտասարդները, ուսուցիչները եւ ուղեկիցները կը հաւաքուին եւ լեզուն հաճոյքով կ՚ապրին։ Ծրագիրը ունի երեք բաղադրիչներ, որոնք սերտօրէն առնչուած են իրարու. Երեխաները, պատանիները եւ երիտասարդները իրենց տարիքին համաձայն կամ խառն...
