Ապրիլի 24-ին, Վալենսիայի շրջանի Միսլատա քաղաքում տեղակայված “Կենաց խաչ” հուշակոթողի մոտ տեղի ունեցավ մոմավառություն և խնկարկում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։ Արարողությունը սկսվեց ծաղիկների զետեղմամբ, որին հաջորդեց 1 րոպե լռություն` բոլոր ժամանակների ցեղասպանությունների...
Ապրիլի 24-ին, Վալենսիայի շրջանի Միսլատա քաղաքում տեղակայված “Կենաց խաչ” հուշակոթողի մոտ տեղի ունեցավ մոմավառություն և խնկարկում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։ Արարողությունը սկսվեց ծաղիկների զետեղմամբ, որին հաջորդեց 1 րոպե լռություն` բոլոր ժամանակների ցեղասպանությունների և պատերազմների զոհերի հիշատակին։ Այնուհետև խոսք առավ համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանը, ով իր խոսքում կարևորեց...
Մեկ տարի առաջ հայ ժողովրդի նվիրյալ զավակների երկնային բանակին միացավ մեր գործընկեր, իսպանաբնակ լրագրող Արթուր Ղուկասյանն՝ իր հետ տանելով Հայաստանի ու Արցախի համար անդադար ցավող սիրտն ու մտորումները։ Ողջ կյանքում պայքարեց կեղծիքի ու դավաճանության դեմ, միաժամանակ՝ նվիրվելով ազգային արժեքների քարոզչության, Հայ Դատի ու Հայաստանի հանրայնացման ծանր գործին։ Ղարաբաղյան շարժման...
2024 թվականը հոբելյանական է Իսպանիայի Արարատ հայկական միության համար. այս տարի սեպտեմբերի 1-ին լրանում է կազմակերպության 20-ամյակը, ուստիև ողջ տարվա ընթացքում կազմակերպվելիք միջոցառումները նվիրված կլինեն այս կարևորագույն իրադարձությանը։ Իսկ տարեմուտի մեկնարկն արդեն տրված է` կազմակերպության հովանու ներքո գործող հայկական կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցած ամանորյա հանդեսով, որով էլ հրաժեշտ տրվեց...
Աշունը, որպես այդպիսին, միջերկրածովյան մեղմ եղանակ ունեցող Վալենսիա քաղաքում, իհարկե, չի նկատվում կամ չափազանց քիչ է նկատվում։ Առավել ևս, երբ խոսքը հայկական ոսկեզօծ աշնան մասին է, որն զգալու և հասկանալու համար, պարզապես պետք է տեսնել, ապրել… Այդուհանդերձ, հայկական ոսկե աշնան շունչն ու երանգները, թեկուզև կարճ ժամանակով, այցելել էին հեռավոր...
«Վալենտիա ֆորում» (Valentia forum) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` «Կասալ Ռոմեու» (Casal Romeu) կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության և նրա միջազգային ճանաչման վերաբերյալ «Մեկդարյա շարունակական ցեղասպանություն» խորագիրը կրող գիտաժողով, որի բանախոսներն էին պատմաբան, հասարակական գործիչ, «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը և իսպանացի պատմաբան Խոսե Լուիս Արկոնը։ Գիտաժողովի բացման խոսքը վերապահված...
Վալենսիայի Միջմշակութային կազմակերպության (AIAD) նախաձեռնությամբ` քաղաքի Ռուսաֆա (Russafa) ամենաբազմազգ թաղամասում տեղի ունեցավ Ռուսաֆիրա (Russafira) տոնավաճառ-ցուցահանդեսը, որին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև Արարատ Հայկական Միությունը։ Վալենսահայության ջանքերով, հայկական տաղավարը լավագույնս հանդես եկավ միջոցառմանը` ներկայացնելով Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունը, խոհանոցը… Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու գործում իր մեծ ներդրումն է ունեցել հայկական կազմակերպության Միջմիութենական հարցերով...
Կատալոնիայի խորհրդարանում հոկտեմբերի 6-ին կայացած հանրային լսումների ժամանակ Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լևոն Գրիգորյանը Կատալոնիայի խորհրդարանի արտաքին գործողությունների, Եվրոպական միության և համագործակցության հանձնաժողովի առջև ելույթ է ունեցել որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ։ Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի...
Իսպանիայի տարբեր քաղաքների հայ համայնքների անդամները հոկտեմբերի 5-ին հավաքվել են Գրանադայում՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելու Արցախի ժողովրդին։ Բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության կողմից, նպատակ ուներ իրազեկել մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունների մասին, դատապարտել Եվրամիության մեղսակցությունը Ադրբեջանի էթնիկ զտումներին և միջազգային անհապաղ միջամտության կոչ անել՝ դադարեցնելու Ադրբեջանի...
19 տարի է անցել այն օրվանից, երբ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, հյուրընկալ Իսպանիայի գեղատեսիլ Վալենսիա քաղաքում, հիմնադրվեց երկրում առաջին հայկական կրթօջախը, որը քիչ անց հիմնասյունը պիտի հանդիսանար հայկական կազմակերպության հիմնադրմանը։ Արարատ հայկական միության հովանու ներքո այս էլ արդեն 19 տարի անխափան գործող հայկական կրթօջախի դռները հերթական անգամ բացվեցին հայ...
Թեև Ադրբեջանը, մեղմ ասած, արհամարհում է (չասելու համար` թքած ունի) միջազգային հանրության կոչերը, դատապարտումներն ու հորդորները, որոնք հնչում են նրա հասցեին վերջին, առնվազն, երկու տարիների ընթացքում` իր վարած հայատյաց, ցեղասպան և ամենատիրական քաղաքականությանն ի պատասխան, այդուհանդերձ, իրավաքաղաքական դաշտում աշխարհասփյուռ հայության սկսած պայքարը չպետք է դադարի և պետք է լինի...