Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայ համայնքը ցույց է անցկացրել` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան

  • 20.09.2022
  • 0
  • 306 Views

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայկական համայնքը ցույց է անցկացրել ի պաշտպանություն Հայաստանի` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի Ալիկանտե հայկական միության նախագահ Հասմիկ Քոչարյանն ասաց, որ ցույցին մասնակցել են հայեր ոչ միայն  Ալիկանտեից, այլև  հարևան քաղաքներից: 

«Հայերով հավաքվել էինք քաղաքապետարանի շենքի մոտ: Ցույցի նպատակը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիան դատապարտելն էր: Ցույցին ներկա են եղել Ալիկանտե քաղաքի ընդդիմադիր երկու կուսակցության նախագահներ»,-ասաց նա:

Քոչարյանն ընդգծեց, որ տեղի համայնքը բավական ակտիվ է: Նման նախաձեռնություններով համայնքը հանդես է եկել նաև քառօրյա և 44-օրյա պատերազմների ժամանակ:

«Առաջիկայում երթ ենք նախատեսում, սպասում ենք թույլտվության: Երթի ընթացքում վեր են հանվելու Ադրբեջանում գտնվող գերիներին ազատ արձակելու , ինչպես նաև վայրագներին հայկական հողից դուրս հանելու պահանջները»,-ասաց նա՝ հավելելով, որ խաղաղությանը միտված երթը սկսելու է հրապարակից և ձգվելու է մինչև Ալիկանտեի քաղաքապետարան:

 Ալիկանտեի համայնքը գործում է 2007 թվականից: Առաջին հայկական խաչքարը Իսպանիայում դրվել է Ալիկանտե քաղաքում 2008 թվականին: Այնտեղ գործում է հայկական դպրոց` 83 աշակերտով: 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում