Իսրայել. Դավիթ Գալֆայանի «Հայասա» երկրորդ գրքի շնորհանդեսը Սուրբ Նիկողայոս հայկական վանքում

  • 21.06.2022
  • 0
  • 466 Views

Հունիսի 18 –ին Թել Ավիվի շրջանի Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում, պատարագից հետո, նորանշանակ երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանի օրհնությամբ, տեղի ունեցավ «Նոյան տապան» հայկական կրթական, մշակույթային միության նախագահ Դավիթ Գալֆայանի «Հայասա» երկրորդ գրքի շնորհանդեսը: Այս մասին հաղորդում է Իսրայելահայերը` Israelahayer-ը։

Շնորհանդեսի ընթացքում հեղինակը ներկաներին ներկայացրեց գրքի բովանդակությունը, թե ինչպես է այն գրվել և, իհարկե, պատասխանեց հյուրերի հարցերին։ Տասնյակ հայորդիներ էին եկել Միջերկրականի գեղատեսիլ ծոցում գտնվող հայկական վանք՝ մասնակիցը դառնալու շնորհանդեսին: Շնորհանդեսի ժամանակ ներկաները ձեռք բերեցին ոչ միայն երկրորդ, այլև առաջին գիրքը՝ «Հայասա. Աստվածների երկիրը», որի շնորհանդեսը տեղի էր ունեցել 2021 թվականի մարտի 20-ին:

Գրքի վաճառքից ստացված շահույթը կուղղվի Արցախյան 44–օրյա պատերազմում վիրավորված զինվորներին կամ զոհված զինվորների ընտանիքներին: Գիրքը ձեռք բերելու համար կարող եք դիմել Իսրայելի մի շարք քաղաքներում ապրող հայ համայնքային ներկայացուցիչներին:

ԳՐՔԻ ԱՐԺԵՔԸ 110 ՇԵԿԵԼ Է:

Պետախ Տիկվա քաղաքում կարող եք դիմել գրքի հեղինակ ՝ Դավիթ Գալֆայանին (0543999181) կամ Արտյոմ Չերնամորյանին (0548082735)

Հոդ Հաշառոնում ՝ Սմբատ Մխիթարյանին «Դիզել կենտրոն» ավտոտեխսպասարկման ձեռնարկությունում (0523364774):

Այլ քաղաքներից ձեռք բերելու համար խնդրվում է զանգահարել գրքի հեղինակին:

Նմանատիպ բարեգործական ծրագրերը շարունակական են լինելու: Կան շատ հաշմանդամ ու կարիքավոր մարդիկ, ովքեր մեր օգնության կարիքն ունեն: Եկեք օգնենք նրանց միասին:

ՕՐԵՐ-ը միանում է «Իսրայելահայեր» թերթին եւ շնորհավորում Դավիթ Գալֆայանին նոր գրքի լույս ընծայման առիթով և մաղթում նորանոր ստեղծագործական նվաճումներ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում