Հովհաննես Բաչկովը՝ չեմպիոն. Հայաստանցի բռնցքամարտիկները նվաճեցին մեկ ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներ

  • 31.05.2022
  • 0
  • 1038 Views

Երևանում անցկացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հովհաննես Բաչկովը՝ արժանանալով ոսկե մեդալի։ Արծաթե մեդալներ նվաճեցին  Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը։ Նարեկ Մանասյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան հաղորդում է.

Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ավարտված է։ Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում մայիսի 21-ից սպորտային տոն էր, և մայիսի 30-ին` առաջնության եզրափակիչ օրը, ունենք Եվրոպայի չեմպիոն։ Հովհաննես Բաչկովը (63.5 կգ), ինչպես և սպասվում էր, նվաճեց Եվրոպայի առաջնության իր երրորդ ոսկե մեդալը։ Վերջին մենամարտում Բաչկովը վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Լյունես Ամրուայի նկատմամբ։

Ունենք արծաթե մեդալակիրներ ևս. Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) կարողացան համապատասխանաբար բելգիացի Վասիլե Ուստրուայի և վրացի Գերոգի Կուշիտաշվիլիի դեմ պայքարում ապահովել իրենց արծաթը, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզը մեր հավաքականից բաժին հասավ Նարեկ Մանասյանին (92 կգ)։

Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է նաև մեր հայրենակիցը Վրաստանի դրոշի ներքո` Արտյուշ Գոմցյանը։

Մեր բռնցքամարտիկներից զատ ոսկե մեդալի են արժանացել նաև.

48 կգ քաշային կարգ – Սախիլ Ալախվերդովի (Վրաստան),

51 կգ քաշային կարգ – Մարտին Մոլինա Սալվադոր (Իսպանիա),

54 կգ քաշային կարգ – Բիլալ Բենամա (Ֆրանսիա),

57 կգ քաշային կարգ – Վասիլե Ուստրուա (Բելգիա),

60 կգ քաշային կարգ – Արտյուշ Գոմցյան (Վրաստան),

67 կգ քաշային կարգ – Վախիդ Աբասով (Սերբիա),

75 կգ քաշային կարգ – Գաբրիել Դոսեն (Իռլանդիա),

80 կգ քաշային կարգ – Արտյոմ Ագիև (Սերբիա),

86 կգ քաշային կարգ – Գեորգի Կուշիտաշվիլի (Վրաստան),

92 կգ քաշային կարգ – Ազիզ Աբես Մուհիդին (Իտալիա),

+92 կգ քաշային կարգ – Նելվի Ռաման Հեսս Թիաֆաք (Գերմանիա)։

Մրցանակակիր մարզկիներին պարգևներ են հանձնել Նիկոլ Փաշինյանը, Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը: Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմյովին: Վերջինս շնորհակալություն է հայտնել առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում