Կարսի Մէջ Հանդիպում` Հայաստանի Եւ Թուրքիոյ Գործարարներու Միջեւ

  • 03.06.2026
  • 0
  • 11 Views

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորման գործընթացի ծիրին մէջ եւ Հայաստանի ու Թուրքիոյ կառավարութիւններու աջակցութեամբ, 2 Յունիսին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատեցին Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանը եւ մեկնեցան Կարս` մասնակցելու Թուրքիոյ գործարար համայնքի ներկայացուցիչներու հետ հանդիպման։

«Արմէնփրէս» կը գրէ. «Երկու երկրների գործարար համայնքները ողջունել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ առեւտրի մեկնարկի համար ձեւաւորուած բարենպաստ միջավայրը: Հանդիպման ընթացքում երկու երկրների գործարար համայնքները, որոնք ներկայացնում են սննդամթերքի, խմիչքների, շշալցուած ջրի, հիւթերի, մրգերի, ծխախոտի, շինարարութեան, զբօսաշրջութեան, ծաղկի արտադրութեան եւ այլ ոլորտները, ընդգծել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի ոլորտում համագործակցութեան զգալի ներուժը եւ մտքեր փոխանակել ապագայ համագործակցութեան հեռանկարների վերաբերեալ:

«Հանդիպման մասնակիցները ողջունել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ առեւտրի մեկնարկի համար Թուրքիայում անհրաժեշտ վարչարարական ընթացակարգերի աւարտը, որը հնարաւորութիւն է տալիս երկու երկրների միջեւ երրորդ երկրի տարածքով իրականացուող բեռնափոխադրումների դէպքում որպէս վերջնակէտ կամ ծագման երկիր նշել «Հայաստան/Թուրքիա» եւ հակառակը: Բացի այդ, նրանք ընդգծել են հայկական ապրանքներին Ախալքալաք (Վրաստան)-Կարս (Թուրքիա) երկաթուղուն հասանելիութեան տրամադրման կարեւորութիւնը, որը նոր հնարաւորութիւններ կը ստեղծի երկկողմ եւ տարածաշրջանային առեւտրի համար»:

Աղբյուր՝ Asbarez – Armenian

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում