«Հայաստանի ընդդիմության առաջնորդը տնային կալանքի տակ է․ «Փաշինյանը կատարում է Բաքվի հանձնարարությունները»». Գերմանական մամուլի անդրադարձը

  • 31.05.2026
  • 0
  • 123 Views

«Գերմանական մամուլը պատռում է Երևանի ռեժիմի դիմակը. Հայաստանը՝ կործանման եզրին»,- այս գնահատականով է անդրադարձել հայտնի գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի հարցազրույցին Հարություն Գրիգորյանը։ Ստորեւ ներկայացնում ենք նրա համառոտ անդրադարձը։

Գերմանիայի մայրաքաղաքի գլխավոր պարբերականում՝ «Berliner Zeitung»-ում, հրապարակված Սամվել Կարապետյանի հարցազրույցը ցույց է տալիս գերմանական հանրությանը, որ Հայաստանում այլախոհության համար մարդկանց կալանավորում են, կեղծ մեղադրանքներով պիտակավորում և զրկում ազատությունից:

Ինչպես նշում է Կարապետյանը. «Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելն արդեն կատակ է: Ես հնչեցրել եմ ամենաանմեղ քննադատությունը և հիմա արդեն 11-րդ ամիսն է՝ կալանքի տակ եմ»: Այս հոդվածի գլխավոր ուղերձը մեկն է. Փաշինյանի իշխանությունը սեփական աթոռը պահելու համար երկիրը տանում է դեպի կապիտուլյացիա և ինքնաոչնչացում։ Մինչ արևմտյան որոշ առաջնորդներ, կուրացած հակառուսական քաղաքականությամբ, աչք են փակում Երևանում տիրող բռնապետության և հոգևորականների կալանավորումների վրա, Հայաստանը քայլ առ քայլ զրկվում է իր սուվերեն տարածքներից: Ուղղակի աղետ է այն, ինչ կատարվում է մեր անվտանգության հետ: Բաքվի թելադրանքով զիջվում են «կարմիր գծերը», իսկ հարավում նախատեսվող միջանցքը բացում է «Մեծ Թուրանի» ճանապարհը, – նշում է հովդածում Սամվել Կարապետյանը և շարունակում, որ Հայաստանն արդեն հինգ տարի է, ինչ ապրում է լիակատար անորոշության մեջ: Ամեն ինչ թելադրում է Ալիևը… Եթե այստեղ զանգվածաբար թուրքեր ու ադրբեջանցիներ մտնեն, հայ պարզապես չի մնա»:

Այսօր Հայաստանն իրավունք չունի տնտեսությունն ու էներգետիկ անվտանգությունը զոհաբերելու աշխարհաքաղաքական էժանագին խաղերին: Կարելի է ասել, որ Berliner Zeitung-ի այս հրապարակումը կոտրում է Գերմանիայի լռությունը։

«Հասկացեք, հունիսի 7-ի ընտրությունները վերջին շանսն են՝ կանգնեցնելու հայկական պետականության գահավիժումը, քանի դեռ Հայաստան պետությունը վերջնականապես չի ջնջվել աշխարհի քարտեզից։ Իրոք շատ լավ հոդված է»,- գրում է Հարություն Գրիգորյանը եւ ֆեյսբուքյան իր էջում տեղադրում գերմանական մամուլի հղումը։

Հղումը՝ https://www.berliner-zeitung.de/article/paschinjan-erfuellt-die-auftraege-aserbaidschans-armeniens-oppositionsfuehrer-samwel-karapetjan-aus-der-haft-10038283

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում