«Երբ Աստված չէր նայում…». Արցախին նվիրված լուսանկարչական ցուցահանդես Պրահայում ապրիլի 24-ից

  • 22.04.2026
  • 0
  • 92 Views

Լուսանկարը՝ Յան Միհալիչեկի, 1992 թվական, @400ASA

Պրահայի LEICA GALLERY ցուցասրահում ապրիլի 23-ին ժամը 19-ին պաշտոնապես կբացվի Արցախին նվիրված «Երբ Աստված չէր նայում…» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Ինչպես նշված է ցուցահանդեսի բացման հրավիրատոմսում, այն նվիրված է արդեն գոյություն չունեցող երկրին՝ Լեռնային Ղարաբաղին, որտեղ անցյալ հազարամյակի վերջին ճամփորդել եւ լուսանկարել են 400ASA ընկերության երեք անդամներ՝ Կարել Կուդլինը, Անտոնին Կրատոխվիլը և Յան Միհալիչեկը։

Լուսանկարիչներից յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում, տարբեր իրավիճակներում է լուսանկարել։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ տեսանկյունը։ Այսպիսով, լուսանկարները ցույց են տալիս պատերազմը, փախստականներին, բայց նաև երկրի հետպատերազմյան վերակառուցումը՝ խաղաղության հազվագյուտ պահերին։ Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսը խոսում է պատերազմի անիմաստության և, ամենից առաջ, յուրաքանչյուր զինված հակամարտության ամենամեծ զոհի՝ սովորական մարդու մասին։

Ցուցահանդեսի համակարգողներն են Տոմաշ Պոսպեխը եւ Լուցիա Ֆիշերովան։

Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 24-ից մինչեւ հունիսի 14-ը։ Բաց է ամեն օր՝ ժամը 10-20-ը։ Հանգստյան եւ տոն օրերին՝ 11-18-ը։

Հասցեն՝ Skolska 28, Praha 1, Leica Gallery Prague

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում