Կյանքից հեռացել է հայազգի տաղանդավոր դաշնակահար Լեւոն Օգանեզովը

  • 13.12.2025
  • 0
  • 28 Views

Դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում կյանքից հեռացել է հայտնի հայազգի երաժիշտ, տաղանդավոր դաշնակահար, կոմպոզիտոր, դերասան, հեռուստահաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստ (1993) Լեւոն Օգանեզովը։

Նա ծնվել էր 1940 թվականի դեկտեմբերի 25-ին Մոսկվայում։ Հայրը եղել է վարպետ-կոշկակար, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։

Սովորել է Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում։ Ավարտել է Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանը, այնուհետև՝ 1967 թվականին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։ Բազմիցս հաղթող է ճանաչվել դաշնամուրային մրցույթներում։ Վարել է բազմաթիվ հեռուստանախագծեր` «Սպիտակ թութակ» (ռուս.՝ «Белый попугай»), «Աղմուկ դաշնամուրի շուրջ» (ռուս.՝ «Суета вокруг рояля»), «Բարի երեկո, Իգոր Ուգոլնիկովի հետ» (ռուս.՝ «Добрый вечер с Игорем Угольниковым»), «Կյանքը հիասքանչ է» ռուս.՝ «Жизнь прекрасна»[3]։ Նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Որպես նվագակցող աշխատել է այնպիսի հայտնի արտիստների հետ ինչպիսիք են՝ Անդրեյ Միրոնովը, Կլավդիա Շուլժենկոն, Օլեգ Անոֆրիևը, Վալենտինա ՏոլկունովանԻոսիֆ Կոբզոնը, Վլադիմիր Վինոկուրը, Լարիսա Գոլուբկինան, Յան Օսինը, Մաքսիմ Գալկինը և ուրիշներ[4]։ Որպես դերասան հանդես է եկել Մոսկվայի Սատիրայի թատրոնում, «Մնաս բարով, կոնֆերենսիե» ներկայացման մեջ։ Հյուրախաղերով հանդես է եկել ինչպես Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ՝ Հայաստանում ԱՄՆ-ում, ԻսրայելումԱվստրալիայումՖրանսիայում։

Աստված հոգին լուսավորի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում