Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանի դեսպան

  • 04.12.2025
  • 0
  • 39 Views

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագով Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա):

Նշենք, որ Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանը նախկինում դեսպան չի ունեցել։

Ծովինար Համբարձումյանը եղել է.

2020-2024թթ. Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)

2022-2024թթ. համատեղության կարգով Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)

2022-2024թթ. համատեղության կարգով Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)

2024թ. հոկտեմբերի 24-ից Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է (նստավայրը՝ Սոֆիա)։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում