Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:30 «Կինոմոսկվայում» կկայանա «Ձմեռվա երգ» (ԱՄՆ/Հայաստան) Սուրբ ծննդյան ռոմանտիկ կատակերգության հայաստանյան պրեմիերան։
«Ձմեռվա երգ» ԱՄՆ-Հայաստան համատեղ արտադրության ֆիլմը միջազգային հանդիսատեսին է ներկայացնում ջերմ, տոնական պատմություն՝ Ամանորի ֆիլմ, որը լցված է հայկական մշակույթով, երաժշտությամբ և աներևակայելի բնությամբ։
Դվարություններից ու սեփական տխրությունից փախչելով և ոգեշնչում փնտրելով՝ ֆիլմի հերոս երիտասարդ երաժիշտը Հայաստան է գալիս անցկացնելու իր արձակուրդը, իսկ իրականում անցնելու անմոռանալի մի ձմեռվա միջով․․․Հայաստանում սկսվում է հերոսուհու ինքնաճանաչման ուղին։ Ֆիլմը ցույց է տալիս երաժշտության համամարդկային լեզուն, հայկական ժառանգության գեղեցկությունը և այն խոր էմոցիոնալ կապերը, որոնք մեզ միավորում են մեր արմատների հետ։
Բացի գեղարվեստական մոտիվներից, ֆիլմը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես գեղեցիկ, մշակույթով հարուստ և դիտարժան զբոսաշրջային ուղղություն, որն անպայման պետք է այցելել։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի նաև գրավել միջազգային լայն լսարանի ուշադրությունը մեր երկրի վրա։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան բոլորովին վերջերս տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ արժանանալով ջերմ ընդունելության։
Բեմադրող ռեժիսորն է Անժելա Ասատրյանը։ Դերերում հանդես են գալիս՝ Քրիսդա Մարինան, Էդգար Դամատյանը, Ջեսի Պետրոսյանը, Ջուդա Մաքֆադեն, Քեւ Օրգյանը, Լիլի Վարդանը, Մարինե Պետրոսյանը, Արա Սարգսյանը, Արմինե Անդան, Համլետ Չոբանյանը, Լևոն Հախվերդյանը, Քրիստինե Դանիելյանը, Գայանե Եղիազարյանը, Գագիկ Ղազարէն և այլք։
Գործադիր պրոդյուսերներ՝ Կարապետ Կավուկչյան, Սիրվարդ Կավուկչյան, Նարինե Գալստյան, պրոդյուսերներ՝ Անժելա Ասատրյան, Անի Դաշտոյան, Իվեթ Մ․Ամիրեան, Քրիստին Սուսա, Էդգար Դամատյան, Մկո Մալխասյան։ Հայաստանի կողմից համապրոդյուսեր են Արմինե Անդան և Դիանա Ավետիսյանը։
Ֆիլմի լեզուն անգլերեն է՝ հայերեն ենթագրերով։
orer.eu



