Մենք համատեղ մեկնարկել ենք Վիզաների ազատականացման երկխոսությունը և տեսնում ենք առաջընթաց. Միրզոյանը Բրյուսելում

  • 03.12.2025
  • 0
  • 53 Views

Այսօր Բրյուսելում ընթցել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստը, որի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ մամուլի ասուլիսին նշել է.

💬 «Հետադարձ հայացք գցելով այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից ի վեր անցած ժամանակահատվածին՝ կցանկանայի ընդգծել, որ այն նշանակալի ժամանակաշրջան էր մեր գործընկերության համար՝ առանցքային զարգացումներով։

Մինչ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ծառայում է որպես Հայաստան-ԵՄ գործընկերության ամուր իրավական հիմք, մենք մեր հարաբերությունները զարգացրել ենք ՀԸԳՀ սահմաններից անդին՝ հարստացնելով դրանք նոր ուղղություններով։

Այս գործընթացի ընթացքում մենք գնահատում ենք ԵՄ-ի ցուցաբերած պատրաստակամությունը՝ խորացնելու մեր գործընկերությունը՝ ներառյալ այնպիսի գործիքներով, որոնք նախատեսված են ԵՄ թեկնածու երկրների համար։ Սա արտացոլում է փոխադարձ քաղաքական հանձնառությունն ու հետաքրքրությունը։

❕ Այսպիսով, ուզում եմ անդրադառնալ համատեղ ամենաշոշափելի արդյունքների մի քանի ասպեկտների։

1️⃣ Մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ապահովելու նպատակով մենք համատեղ մեկնարկել ենք Վիզաների ազատականացման երկխոսությունը և տեսնում ենք առաջընթաց՝ ներառյալ Գործողությունների ծրագրի միջոցով։

2️⃣ Պաշտպանական և անվտանգության ոլորտներում ընդլայնված համագործակցություն. Հայաստանը ստացավ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում օգնության առաջին փաթեթը։

3️⃣ Տնտեսություն և բարեփոխումներ. «Կայունություն և աճ» ծրագիրն առանցքային նշանակություն ունի բարեփոխումների օրակարգն առաջ մղելու, ոլորտային համագործակցությունն ընդլայնելու և հիմնական ռազմավարական ոլորտներում ներդրումների ծավալն ավելացնելու համար։

4️⃣ Փոխկապակցվածություն. արդեն իսկ լայնորեն ընդունված է, որ Հայաստանի՝ տարածաշրջանային կապուղիների ընդլայնման տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը, ոչ միայն լիովին համահունչ է ԵՄ «Համաշխարհային դարպաս»-ին և Սևծովյան ռազմավարությանը, այլև կարևոր օղակ է համապատասխան կապուղիների շղթայում։

🇦🇲🤝🇪🇺 Այս ամենը հիմք է նախապատրաստել այն արդյունքի համար, որին հասանք այսօր. մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։ Եվ սա բացարձակապես մեր հավակնությունների վերջը չէ. ինչպես տեղյակ եք, Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը»։

🔗 Ամբողջական հայտարարությունը՝ https://www.mfa.am/…/2025/12/02/Armenia_EU_Statement/13650

Եվրոպական միությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի խաղաղության և դիմակայունության ամրապնդմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

https://youtube.com/watch?v=RwVsgTa-D70%3Fsi%3DDTKF3A1VEtUuCMGC

«Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու՝ ականազերծման գծով վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու»,- ասաց Կալասը:

Բարձր ներկայացուցիչը նշեց՝ Հայաստանը նաև տեղեկատվական դաշտում մարտահրավերներ ունի, սակայն այդ հարցում ևս ունի Եվրամիության աջակցությունը:

«Ռուսաստանն ու իր արբանյակները ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է: Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել նման ազդեցություններին»,- նշեց Կայա Կալասը:

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը:

💬 Այս կապակցությամբ նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ

ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։

Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը»։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում