Այս տարի հոկտեմբերի 13–ից նոյեմբերի 13-ը Օլոմոուցի արդեն 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը (MusicOlomouc), որն իր հարկի տակ հավաքել էր աշխարհի տարբեր անկյուններից ժամանած ականավոր երաժիշտների և համույթների, որոնց կազմում էին Մոնդրիան և Non-Piano համույթները, կլավեսինահար Լուկա Քինտավալեն, թավջութակահար Մատիաս Լորենցը, Մորավիայի ֆիլհարմոնիկը, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր դաշնակահար և կոմպոզիտոր Հայկ Մելիքյանը, ով նոյեմբերի 5-ին հանդես եկավ մենահամերգի ձևաչափով։
Հայկ Մելիքյանը դահլիճին ներկայացրեց հայ, պորտուգալացի, ֆրանսիացի, ճապոնացի և չեխ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում նաև իր հեղինակած «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» (The Bronze Response to Interrupted Prayer) (2022) շարքը, ինչպես նաև չեխ կոմպոզիտոր Յան Վիչարի՝ հենց Հայկ Մելիքյանի համար գրված պիեսը՝ որպես համախարհային պրեմիերա։
Հայկ Մելիքյանի ներկայությունը MusicOlomouc-ում մեծ հետաքրքրություն էր առաջացրել չեխ հանդիսականի մոտ, ինչը դրսևորվեց համերգի ավարտին դաշնակահարին ծափողջույններով բազում անգամներ բեմ հրավիրելով, որին ի պատասխան հայ դաշնակահարը Corpus Christi Chapel-ը լցրեց կոմիտասյան հնչյուններով։
Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով իր վառ երևակայությամբ և վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: BBC երաժշտական ամսագիրը Հայկ Մելիքյանին պիտակել է «հիրավի հերոս՝ Ժամանակակից երաժշտության առաջխաղացման գործում։
orer.eu





