Հայկական ֆուտբոլի լեգենդ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտեր» Միլանի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրատարակել է իր ինքնակենսագրական գիրքը՝ «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» (La mia vita sempre al centro. Il viaggio di un ragazzo armeno tra determinazione e sacrificio):
Գիրքը ստեղծվել է իտալացի հայտնի սպորտային լրագրող և գրող Ալեսանդրո Ալչիատոյի աջակցությամբ, ով նախկինում համահեղինակել է ֆուտբոլային լեգենդների՝ Կառլո Անչելոտիի, Անդրեա Պիրլոյի, Անդրեյ Շևչենկոյի և Ֆաբիո Կանավարոյի գրքերը։
«Ինձ համար սա ավելին է, քան պարզապես գիրք։ Հենրիխին օգնելը մեծ պատիվ էր, քանի որ ես ծանոթացա հրաշալի, ընկերասեր և կրթված մարդու հետ, ով իր մեջ միայն բարիք է կրում։ Նա բացվեց և պատմեց խորքային մի պատմություն՝ իր պատմությունը։ Նրա ներսում իսկապես շատ ավելին կա, քան ֆուտբոլը․ նրա հայրը, Հայաստանը, որտեղ մեծացել է, Արարատը՝ որպես խորհրդանիշ, տատիկի հետ խոր և սերտ կապը և հարգանքը բոլորի հանդեպ», — ասել է Ալչիատոն։
Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը իտալերենով կներկայացվի հոկտեմբերի 7-ին՝ վերնագրով «La mia vita sempre al centro. Il viaggio di un ragazzo armeno tra determinazione e sacrificio» («Իմ կյանքը միշտ կենտրոնում է։ Հայ տղայի ճանապարհը՝ վճռականության և ինքնազոհության միջով»): Գիրքը բաղկացած է 271 էջից։
orer.eu



