Գարիկ Ավանեսյանի եւ Իվան Միկշիկի համատեղ ցուցահանդեսը Պրահայում՝ ազդեցիկ լուսանկարներ աշխարհի տարբեր կողմերից, այդ թվում՝  Հայաստանից

  • 28.09.2025
  • 0
  • 172 Views

Սեպտեմբերի 26-ին Պրահայի կենտրոնում՝ Յունգմանի հրապարակում   գտնվող  Սուրբ Աստվածամոր եկեղեցու վանքային ամբիտում բացվել է հայտնի լուսանկարիչ, Չեխիայի ֆոտոարվեստի ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանի  եւ հայտնի քիմիկոս ու լուսանկարիչ Իվան Միկշիկի անհատական ցուցահանդեսը։  Այստեղ ներկայացված են վերջին տարիներին աշխարհի զանազան երկրներում կատարած լուսանկարչական աշխատանքները։

Իվան Միկշիկի թեման թռչուններն են, կենդանիները եւ մարդիկ, որոնց նա նկարել է Ամերիկայում, Նոր Զելանդիայում,  Եվրոպայում՝ Չեխիայում, Գերմանիայում, Լեհաստանում եւ  Հայաստանում։

 Գարիկ Ավանեսյանը ներկայացրել է թեմատիկ շարքեր՝ բնության ու մարդկանց պատկերներ Մարոկոյի անապատներից, դրամատիկ պատկերներ «Բուզկաշի» ձիերով ազգային խաղից, որոնք նկարահանել է վերջին թվականներին Կիրգիզստանում եւ Տաջիկստանում։ Ցուցահանդեսի միջանցքները զարդարում են ոչ միայն անապատում արված գեղեցիկ բնապատկերները, այլեւ ձիերով մրցապայքարի ազդեցիկ պահերը։

Իվանի լուսանկարներից հատկապես տպավորիչ են թռչունների նկարները, եւ իհարկե, Հայաստանի գյուղերի բնակիչների պատկերները։ Դրանք շատ բնական են եւ խոսուն։

Եթե Պրահայում եք, այդ հնարավորությունը բաց մի թողեք։ Տեղում կարող եք ձեռք բերել նաեւ շրջանակված մեծադիր լուսանկարները՝ ընդամենը 5000 կրոնով։

Ցուցահանդեսի մուտքը տոմսերով է, կգործի մինչեւ նոյեմբերի 2-ը։

Հ.Ա. , Orer.eu

Գարիկ Ավանեսյանի լուսանկարները

Իվան Միկշիկի լուսանկարները Հայաստանից

Իվան Միկշիկի լուսանկարները՝ նվիրված կենդանիներին եւ թռչուններին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում