Լեհաստանի Հանրապետության Վաստակի Խաչ շքանշանը Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանին

  • 22.09.2025
  • 0
  • 459 Views

2025 թ. սեպտեմբերի 22-ին Լեհաստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, Լեհաստանի կառավարության ու ազգային փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովի անդամ Հրաչյա Բոյաջյանը Լեհաստանի Հանրապետության Նախագահ Անդժեյ Դուդայի կողմից պարգևատրվեց Լեհաստանի Հանրապետության Պղնձե Վաստակի Խաչ շքանշանով։

Շքանշանը շնորհվեց երկու ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար՝ Լեհաստանում հայկական համայնքի հասարակական գործունեության և հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման։ Լեհաստանի նախագահի անունից շքանշանը հանձնեց Վերին Սիլեզիայի նահանգապետը։

«Այս պարգևը բացառիկ նշանակություն ունի ինձ համար, քանի որ այն գնահատում է իմ գործունեությունը՝ և՛ որպես Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, և՛ որպես Լեհաստանում հայկական համայնքի ներկայացուցիչ։ Այն առավել խորհրդանշական է այս տարի, երբ նշում ենք ազգային և էթնիկ փոքրամասնությունների մասին օրենքի ընդունման 20-ամյակը, ինչպես նաև իմ հասարակական գործունեության 20-ամյակը», – ընդգծեց Հրաչյա Բոյաջյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում