«Երիտասարդ եվրոպական դասականներ» («Young Euro Classic») միջազգային փառատոնի շրջանակում Բեռլինի լեգենդար «Konzerthaus Berlin» համերգասրահում կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի հիշարժան դեբյուտային համերգը։
«Երևան» երիտասարդական նվագախումբը ղեկավարել է մաեստրո Սերգեյ Սմբատյանը։
Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական հնարավորությունը։
«Երևան» նվագախումբը մեծ հաղթանակով ներկայացավ միջազգային բեմում: Այս իրադարձությունն ուղերձ է այն մասին, թե ինչպես կարող է քաղաքը սատարել կրթությանը, մշակույթին ու տաղանդին՝ ստեղծելով նոր հարթակներ ու հեռանկարներ։
«Երևան» երիտասարդական նվագախմբի մասնակցությունն այս փառատոնին կազմակերպվել էր «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից՝՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Աղբյուր՝ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչություն






