Վլադիմիր Հակոբյանը դարձավ 2025 թվականի շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն։
Նա միակ մասնակիցն էր, ով մրցաշարի ընթացքում չկրեց ոչ մի պարտություն՝ 9 հնարավորից վաստակելով 5.5 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն ճանաչվեց Ալեքսանդր Ֆիշբեյնը, ով նույնպես վաստակել էր 5.5 միավոր:
Շնորհավորում ենք Վլադիմիր Հակոբյանին և մաղթում նոր հաջողություններ:



