Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է զեկույց դեսպանատների գործունեության արդյունավետության մասին՝ վերլուծելով Եվրոպայի 40 երկրներում ՀՀ դեսպանությունների աշխատանքը

  • 23.07.2025
  • 0
  • 2266 Views

ՀՀ դիվանագիտության հրապարակային գործունեությունը թափանցիկության լույսի ներքո

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը Շվեդիայի կառավարության աջակցությամբ պատրաստել է զեկույց՝ Հետազոտությունը փորձել է գնահատել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեության արդյունավետությունը Եվրոպայում գործող դեսպանությունների օրինակով՝ հիմք ընդունելով միջպետական ​​հարաբերությունների զարգացման և ազգային շահերի առաջմղման գործում նրանց կատարողականի հանրային տիրույթում հասանելի ցուցանիշները:

Արտաքին հարաբերություններն ու դիվանագիտական ծառայությունը մնում են պետական կառավարման այն ոլորտներից, որտեղ հանրային վերահսկողությունն առավել սահմանափակ է:

📘 Մեր նոր զեկույցը վերլուծում է ՀՀ դեսպանությունների աշխատանքը Եվրոպայի 40 երկրներում՝ 2018–2023 թթ․ ժամանակահատվածում։

🔹Հետազոտությունն առաջին փորձերից է՝ գնահատելու դիվանագիտական ներկայացուցչությունների արդյունավետությունը՝ հիմնվելով հանրային տիրույթում առկա ցուցանիշների վրա։

📌 Ստացված արդյունքները վկայում են համակարգային թերությունների մասին՝ ռազմավարության բացակայությունից մինչև դեսպանությունների անհամաչափ աշխատանք և հանրային դիվանագիտության հստակ ուղղության բացակայություն։

⚙️ Այս խնդիրների հաղթահարման նպատակով զեկույցում ներկայացված են մի շարք առաջարկություններ, որոնք կարող են նպաստել ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia գործունեության թափանցիկության բարձրացմանը, դեսպանությունների հաշվետվողականությանը և արտաքին քաղաքականության նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ամբողջական զեկույցում, որը կգտնեք այստեղ՝ 12057

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում