Հունիսի 30-ին Իտալիայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայում կայացավ Վերոնիկա Խիզանիշվիլիի (ազգությամբ՝ հայ և վրացի, ֆլեյտա) և Յունվու Օհի (ազգությամբ՝ կորեացի, դաշնամուր) կատարմամբ համերգ-երեկո:
Հնչեցին Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Ելենա Մարդյանի, Օթար Թախթակիշվիլիի ստեղծագործությունները:
Ներկա էին Հռոմ քաղաքի բնակիչներ, Իտալիայում և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
orer.eu




