Լուսանկարիչ Անդրեու Ֆերնանդեսի «Արցախ․ էթնիկ զտման դեմքերը» խորագրով ցուցահանդեսը բացվեց Իսպանիայում

  • 24.06.2025
  • 0
  • 379 Views

Իսպանիայի Սանտ Իլարի Սակալմ քաղաքում փախստականների միջազգային օրը նշվեց լուսանկարիչ Անդրեու Ֆերնանդեսի «Արցախ․ էթնիկ զտման դեմքերը» խորագրով ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսը քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը։ Միջոցառման ընթացքում բանախոսները Ներկայացրին 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 120,000 հայերի մարդկային ողբերգությունը եւ Արցախի ողջ հայ բնակչության բռնագաղթի պատմությունը։

Միջոցառման ընթացքում շեշտվեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումը, որը ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) համաձայնագրի Արցախը անխոչընդոտ կապում էր Հայաստանին, արդեն նոր ցեղասպանության ձեւ էր՝ ինչը շեշտել էր նաեւ միջազգային դատարանը։

Միջոցառմանը ելույթ ունեցան Կատալոնիայի “Արարատ” հայկական միության նախագահ Սարգիս Հակոբյանը , լուսանկարիչ Անդրեու Ֆերնանդեսը եւ բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի Ավիկ Հարությունյանը։

Նրանք ներկայացրին մարդու իրավունքների խախտումներն ու միջազգային հանրության լռությունն ու երկակի ստանդարտների կիրառումը այս ողբերգության պարագայում։ Ցուցահանդեսը նպատակ ունի լուսաբանել փախստականների կրած տառապանքները , և դատապարտել Արցախում իրականացված էթնիկ զտումները՝ միջազգային հասարակությանը կոչ անելով մտածելու,դատապարտելու Ադրբեջանի գործողությունները , և համերաշխություն ցուցաբերելու արցախցիների միջազգային իրավունքներին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում