Հայաստանի ԱԳՆ-ը մտահոգված է, իսկ Ազգային ժողովի նախագահը դատապարտում է Իրանի վրա հարձակումը և անհապաղ ապաէսկալացիայի կոչ է անում

  • 13.06.2025
  • 0
  • 578 Views

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը և կոչ է արել կասեցնել իրավիճակի հետագա սրացումը:

«Խորապես մտահոգված եմ վերջին իրադարձություններով, մասնավորապես՝ այսօր վաղ առավոտյան Իրանի վրա միակողմանի հարձակմամբ։ Այս գործողությունը տեղի է ունեցել միջուկային բանակցությունների միջև ընկած ժամանակահատվածում և խաթարում է համաշխարհային ու տարածաշրջանային խաղաղության ջանքերը։

Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և անհապաղ ապաէսկալացիայի ու իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- X-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։

Հայաստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգիչ է անվանել Իսրայելի հարձակումն ընդդեմ Իրանի։ Այս մասին գրառում է արվել ԱԳՆ- ի X-ի էջում։

«Միակողմանի հարձակումն ընդդեմ Իրանի խորապես մտահոգիչ է։ Քանի որ այն տեղի է ունենում հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին, այն վտանգում է խաղաղության հաստատման ջանքերը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։

Մենք դատապարտում ենք նման գործողությունը և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը»,— ասված է ԱԳՆ գրառման մեջ։

*****

Ըստ news.am-ի , Իսրայելի զինված ուժերը հարված են հասցրել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքային շրջանին, հաղորդում է Nour News Telegram ալիքը։

«Մի քանի րոպե առաջ Իսրայելը հարձակվել է նաև Շիրազի վրա», – հաղորդել է իրանական լրատվամիջոցը։

Լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն, ավելի ուշ հարվածներ են հասցվել նաև Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգի Կասր-ե Շիրին և Կանգավար քաղաքներին։

Ավելի վաղ, հաղորդվել էր նաև, որ հարված է հասցվել Թավրիզ քաղաքի ռազմական օդանավակայանին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում