Ինչպես տեղեկացնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով, 2025 թվականի մարտի 12-ի արբանյակային լուսանկարներով արձանագրվել է, որ ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախ են դարձել Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը և Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։
Վանդալիզմի այս երկու դեպքը կատարվել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ: Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվում էին Հայրենական Մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ և խաչքար՝ Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրի լուսանկարը «Բերդ թերթ»-ի արխիվից:
orer.eu




