Սուրբ Հարության տոնը նշվեց Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում

  • 20.04.2025
  • 0
  • 3497 Views

Ապրիլի 20-ին Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում նշվեց Սուրբ Հարության տոնը։ Պատարագիչն էր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Պատարագի ընթացքում ելույթ ունեցավ կանանց երգչախումբը եւ արժանացավ ներկա հավատացյալ հայության ջերմ ընդունելությանը։ Պատարագին ներկա էին հարյուրավոր հայորդիներ Չեխիայի տարբեր քաղաքներից, ինչպես նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ դեսպանության անձնակազմը։

Հայր Բարսեղն իր քարոզի ընթացքում անդրադարձավ Սուրբ Հարության տոնի խորհրդին, կոչ անելով ներկա հայրենակիցներին եկեղեցի այցելել ոչ միայն տաղավար տոներին, այլեւ ամեն կիրակի, պահպանել միասնությունն ու հաղթանակի հավատը։ Քանի որ Քրիստոսն իր հայտնությամբ արդեն իսկ հաղթանակել է։

Նա կոչ արեց լինել միասնական, թոթափել վախը եւ հավատարիմ մնալ Տիրոջ պատվիրաններին։

Քարոզին հաջորդեց զատկական ձվերի օրհնությունը՝ ներկայությամբ եկեղեցու խաչքավոր Արամ Մարությանի, որի հովանավորությամբ էլ տրվեց Զատկական ավանդական հյուրասիրությունը։

Քրիստոս հարյավ ի մեռելոց,

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։

orer.eu

Ստորեւ ՕՐԵՐ-ի լուսանկարային ռեպորտաժը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում