Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում կենսական կարևորություն ունեցող հարցեր. Արման Թաթոյան

  • 18.03.2025
  • 0
  • 236 Views

Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում այս կենսական կարևորություն ունեցող հետեւյալ հարցերը․

🔴 Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացում այնպես, ինչպես դեռ 2021 թ. նոյեմբերին Թուրքիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, այն է «Զանգեզուրի միջանցքը» իրար է կապելու ողջ թյուրքական աշխարհը։

🔴 ՀՀ սահմանադրության փոփոխություն ըստ ադրբեջանական պահանջների։

🔴 Հայաստանը պետք է հատուցում վճարի Ադրբեջանին:

🔴 Հայաստանը պետք է հանդես գա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությամբ:

🔴 Պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում և գնված զենքերի հանձնում կամ վերադարձ։

🔴 Հայաստանում պետք է դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի և պատերազմի մասնակիցների հերոսացումը:

🔴 Հայաստանում պետք է փակվեն այն բոլոր կառույցներն ու կազմակերպությունները, որոնք զբաղված են ազգային արժեքների տարածմամբ»։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն

Արման Թաթոյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում