Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

  • 22.02.2025
  • 0
  • 348 Views

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը, հավաքելով 14.133 միավոր, զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Այս վաժությունում Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Արթուր Ավետիսյանը, 4-րդն է:

Ավելի վաղ նժույգ-թափերի վարժություն հանդես եկան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, ովքեր մրցանակային տեղեր չզբաղեցրին: 

Armenpress

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում