Հայ և համաշխարհային կինոյի Վարպետ, վավերագրական կինոյի հսկա, «Հեռակա մոնտաժի» տեսության հեղինակ՝ Արտավազդ Փելեշյանի 87-ամյա հոբելյանն է այսօր:
Նրա ֆիլմերը հակասում են վավերագրական ֆիլմերի սովորական ըմբռնմանը։ Դրանցում չափազանց ընդգծված են ռիթմը, երաժշտությունը, մոնտաժային կառուցվածքը` նրան համարելով վավերագրական նյութերի հետ աշխատող մեծ նկարիչ:
Փելեշյանի յուրաքանչյուր ֆիլմ մոնումենտալ է, որքան էլ այն կարճ լինի։ Փելեշյանական կինոն՝ իր հզոր գեղագիտությամբ վերահաստատում է գեղարվեստական պատկերի գերիշխանությունը, երբ կինոպատումը կարիք չունի հավելյալ խոսքերի, երբ կադրն է թելադրում ամեն ինչ, նա չափազանց վստահում է երաժշտությանը ու ռիթմին: Նրա յուրաքանչյուր ֆիլմ, անկախ նրանից, թե ինչին է նվիրված, անդրադարձ է մարդու գոյի, լինելիության, վախճանի ու վերածննդի փիլիսոփայությանը, շրջակա միջավայրի հետ՝ մարդու համակեցությանը: Նրա ֆիլմերից են՝ «Սկիզբը», «Մենք», «Տարվա եղանակները», «Կյանք», «Բնություն» ֆիլմերը:
Հայաստանի կինոյի հիմնադրամը ջերմորեն շնորհավորում է Վարպետին և իր արվեստի բոլոր սիրահարներին, մաղթում առողջություն, ստեղծագործական նոր եռանդ և հաջողություններ:
Հայաստանի կինոյի հիմնադրամ



