ԵԽԽՎ-ն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր է ընտրել Հայաստանից թեկնածու Վահե Գրիգորյանին

  • 28.01.2025
  • 0
  • 350 Views

Ստրասբուրգ, 28.01.2025 – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այսօր Վահե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի ներկայացմամբ։

Վահե Գրիգորյանը, հավաքելով ձայների մեծամասնությունը, ընտրվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր՝ ինը տարի ժամկետով, որը սկսվում է նրա ընտրվելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։

Դատավորներն ընտրվում են ԵԽԽՎ-ի կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր պետության կողմից առաջադրված երեք թեկնածուներից բաղկացած ցուցակից: Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի եւ Աննա Մարգարյանի թեկնածությունները։

Նույն օրը ՄԻԵԴ-ը դատավորներ է ընտրել է նաեւ Անդորրայից եւ Սլովենիայից։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում