Երիտասարդական թատրոնի «Պատերազմի ցեցը» բեմադրությունը՝ չեխական բեմում մարտի 10-ին

  • 02.03.2024
  • 0
  • 498 Views

Մարտի 10ին ժամը 19:00-ին Պրահայի Դլաբաչով թատրոնում (https://dlabacov.cz) տեղի կունենա ռեժիսոր Շուշան Ղազարյանի «Պատերազմի ցեցը» ներկայացումը։ Ինչպես տեղեկացնում է ձեռնարկի կազմակերպիչ Չեխիայի Հայ երիտասարդական միությունը, պիեսի հեղինակներ են Արմինե Բոյաջյանը եւ Նարեկ Մանուչարյանը։ Բեմանկարիչը Արթուր Սարյանն է։ Զգեստները` Տերյան մշակութային կենտրոնինն են։ Ներկայացման համար հատուկ երաժշտություն է գրել կոմպոզիտոր Սոնա Աղաբաբյանը։ Գործիքավորումը կատարել է Արթուր Հակոբյանը։ Դերերում հանդես են գալիս Սամվել Դանիելյանը, Սիրանուշ Լազյանը, Սաշա Սուքիասյանը, Սեյրան Մովսիսյանը։

Տոմսերի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ եւ կարող եք գնել առցանց՝ https://www.ticketstream.cz/akce/mura-valky-174662

Պիեսի հիմքում պատերազմի թեման է՝ իր բոլոր հետևանքներով։ Ընտրված է ընտանիքի մոդելը՝ որպես ազգի հավաքական մարմնավորում, որտեղ յուրաքանչյուր կերպար, կարծես, ներկայացնում է հասարակության ինչ–որ մի շերտ՝ իր մտածելակերպով ու նպատակներով։ Ինչու՞ պատերազմել։ Ինչու՞ պայքարել սեփական հողի ու հայրենիքի համար։ Ինչպե՞ս հաղթահարել պատերազմի տված ցավը, ողբերգությունն ու հետևանքը։ Ինչպե՞ս սերունդներին թողնել խաղաղ երկիր։ Այս հարցերն են արծարծվում ողջ ընթացքում՝ տալով բոլոր հնարավոր պատասխանները։ Պատերազմ, որ ցեց դարձած փորձում է խարխլել ընտանիքը՝ այսինքն՝ ազգը։ Սակայն հերոսներն իրենց տեսակով այնքան ուժեղ են, որ, ի վերջո, միասնականությամբ իրենք են կարողանում հաղթել այդ “ցեցին”։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում