ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը եւ զրուցել է Ալիեւի հետ

  • 30.07.2023
  • 0
  • 451 Views

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ:

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից։

Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը։

Նա նաև ընդգծել է այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջման անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական մատակարարումները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Արցախպրես

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում