Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտադրական հարթակը՝ GAIFF Pro-ն, հայտարարել է հաղթողներին։ Արդյունքում՝ վեց նախագծեր արժանացել են մրցանակների։
GAIFF Pro ֆինանսավորման և համարտադրոթյան հարթակի փակման միջոցառումը հյուրընկալվեց GAIFF Pro-ի և Creative Armenia-ի կողմից՝ համադրվելով Creative Armenia-ի Creative Armenia Week գագաթնաժողովի փակման հետ: Ներկա էին ֆիլմի ոլորտի տարածաշրջանային և միջազգային մասնագետներ։ Արարողության ընթացքում GAIFF Pro Industry Platform-ի ղեկավար Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը ներկայացրել է անվանակարգերը և յուրաքանչյուր անվանակարգերի ժյուրիի անդամներին, ովքեր էլ հանձնել են մրցանակները:


GAIFF Pro Industry Platform 2023-ի հաղթողները.
Համատեղ արտադրության շուկա
Գրան Պրի /$5,000/
ԱՆՁՆԱԳԻՐԸ – ռեժիսոր՝ Ռական Մայասի, պրոդյուսեր՝ Զորանա Մուշիկիչ (Պաղեստին, Հորդանան, Սերբիա, Գերմանիա)
Հատուկ հիշատակում
ԹԹԻ ՏՆԱԿԱՆ ՕՂԻ – ռեժիսոր՝ Անժելա Ֆրանգյան, պրոդյուսեր՝ Ստեֆան Ժուրդեն (Հայաստան, Ֆրանսիա, Շվեդիա)
Residency մրցանակ
ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻՑ Ի ՎԵՐ – ռեժիսոր/պրոդյուսեր՝ Մակա Գոգալաձե (Վրաստան, Գերմանիա)
Մենթորության մրցանակ
ՀՐԱԶԴԱՆ – ռեժիսոր՝ Մերրի Մկրտչյան, պրոդյուսեր՝ Ելիզավետա Պետրոսյան (Հայաստան)
Հետարտադրության մրցանակ
ԱՆՁՆԱԳԻՐԸ – ռեժիսոր՝ Ռական Մայասի, պրոդյուսեր՝ Զորանա Մուշիկիչ (Պաղեստին, Հորդանան, Սերբիա, Գերմանիա)
Short Cuts Nest ծրագիր
Լավագույն կարճամետրաժ ֆիլմի նախագիծ
ՎԱՐՁՈՒ ՍԳԱՎՈՐՆԵՐԸ – ռեժիսոր՝ Օվսաննա Գևորգյան, պրոդյուսեր՝ Վարդան Հակոբյան (Հայաստան)






