Երեւանի արվեստի բիենալե հիմնադրամը՝ YBAF-ը բացում է ամառային սեզոնը Գարեգին Հարությունյանի «Connection» շատ սպասված ցուցահանդեսով:
Գարեգինի արվեստը խոստանում է ընդլայնել մեր միտքն ու հոգին։ «Connection» ցուցահանդեսը մատնանշում է, թե ինչպես է մարդկային միտքը գերազանցում իր սահմանները արվեստի կերտման միջոցով՝ ձևավորելով կապ, որն այլապես չէր լինի:
Գարեգինի ստեղծագործությունը այցելուներից յուրաքանչյուրի համար ներկայանում է որպես պորտալ՝ թույլ տալով խորը կապեր հաստատել արտիստիկ հանճարեղության ու դիտորդի ենթագիտակցության միջև:
Մենք հրավիրում ենք ձեզ նոր տեսակի փորձառության, որտեղ հանդիպում են արվեստի երկու ժանրեր. սյուրռեալիզմ և փոփ-արտ.
Ցուցահանդեսհ հարուստ կլինի ոչ միայն ցուցադրությամբ, այլեւ կենդանի երաժշտությամբ և շատ այլ հետաքրքրություններով:
Սպասում ենք ձեզ հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին մեր Latitude Art Space-ում՝ փոխակերպվող երեկոյի համար:



