«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» կներկայացնի Հայաստանը Վենետիկի 83-րդ Կինոփառատոնի «Նկարահանման Տարածքների Շուկա» հարթակում

  • 05.08.2026
  • 0
  • 86 Views

4 օգոստոսի, 2026թ, Երևան- Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում, Լիդո կղզու պատմական «Էքսելսիոր» հյուրանոցում և Լաձզարետտո Վեչյո տարածքում, սեպտեմբերի 3-ից 9-ը կանցկացվի Վենետիկիարտադրական կամուրջի 2026թ-ի թողարկումը։ Վերահաստատելով համաշխարհային կինոյի կարևորագույն հարթակի իր համբավը, Վենետիկը այս տարի ներկայանում է մի շարք նորամուծություններով, որոնց թվում է VPB Locations Market՝ «Նկարահանման Տարածքների Շուկան», որը տեղի կունենա 2026 թ-ի սեպտեմբերի 7-ին և 8-ին, Վենետիկի 83-րդ կինոփառատոնի հովանու ներքո՝ «էքսելսիոր» հյուրանոցում:

Ծրագիրը ներկայացնում է աշխարհի 11 երկրների պետական հիմնադրամների, ֆիլմ հանձնակատարների և խոշոր ստուդիաների, որոնք գովազդում են իրենց երկրների նկարահանման վայրերը, ֆիլմարտադրության ծառայություններն ու ֆինանսական խթանները: Այսպիսով, Վենետիկի «Նկարահանման տարածքների Շուկան» ցուցադրում է համաշխարհային կինոարտադրության լանդշաֆտի ընդհանուր պատկերը, օգնելով արտադողներին և նկարահանման վայրերի մենեջերներին գտնել գրավիչ ուղղությունները, զեղչերի ու ֆինանսական խթանների լավագույն համադրությունը: Ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 7-ին «Էքսելսիոր» հյուրանոցի «Սպացիո ինկոնտրի» սրահում կկայանա «Ի՞նչ նոր խթաններ կան ֆիլմարտադրության համար» համաժողովը։

VPB Location Market-ի առաջին թողարկման համար կինոփառատոնի կազմկոմիտեն ընտրել է ընդամենը 11 երկիր՝ Իսպանիան, Հարավային Աֆրիկան, Իտալիան, Գերմանիան, Հունաստանը, Եգիպտոսը, Բելգիան, Շվեյցարիան, Ուզբեկստանը, Ճապոնիան և ՀԱՅԱՍՏԱՆԸ, որը Վենետիկում կներկայացնի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» կառույցը։

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի «Սինեմա Ալյանս» ծրագիրը, Հայաստանի գրավիչ վայրերը՝ որպես այցեքարտ ցուցադրելով Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի աշխատանքների ընթացքը և ընդգծելով հսկայական ազդեցությունը, որ արձանը ունենալու է Հայաստանի զարգացման, երկրի գրավչության աճի վրա։ Մեր մասնակցությունը կավելացնի Հայաստանի ճանաչելիությունը, կընդգծի մեր ներկայությունը համաշխարհային կինոյում, կընձեռի միջազգային կինոխմբերին Հայաստանում նկարահանումներ անցկացնելու առավելությունների մասին տեղեկություններ փոխանցելու լայն հնարավորություն։

․«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ խորհուրդը, այս բացառիկ իրադարձության առիթով, հարկ է համարում ևս մեկ անգամ իր շնորհակալությունը հայտնել ֆեդերացիայի գլխավոր գործընկերոջը՝ ապօրինաբար անազատության մեջ գտնվող ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ, ում ներդրման շնորհիվ է, որ հայկական կինոարդյունաբերությունը կայուն ներկայություն է ապահովում համաշխահային կինոարդյունաբերական խոշոր հարթակներում

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա ՀԿ խորհուրդ

Հղումը՝ https://veniceproductionbridge.org/vpb-locations-market

Նկարներում՝ “Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի” հանդիպումը Վենետիկի Արտադրական Կամուրջի ղեկավար Պասկալ Դիոտի և աշխատակազմի ղեկավար Կյարա Մարինի հետ։

Վենետիկի Ոսկե Առյուծը՝ փառատոնի խորհրդանիշն ու մրցանակը 1928թ-ից, Լիդո կղզում Վենետիկի Կինոփատոնի ֆիլմերի ցուցադրությունների սրահի ֆոնին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում