Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 5-8-ը Երեւանում. ընդունվում են հայտեր

  • 03.08.2026
  • 0
  • 83 Views

Դարձի՛ր Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի մասնակից

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարում է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը։

📍Եթե բնակվում եք սփյուռքում կամ Հայաստանում, հետաքրքրված եք Հայաստան-սփյուռք համագործակցության զարգացմամբ, մասնագիտական փորձի փոխանակմամբ և համատեղ նախաձեռնությունների ձևավորմամբ, ապա շտապեք լրացնել գագաթնաժողովի մասնակցության հետաքրքրության հայտը։

Համաշխարհային հայկական գագաթնաժողովն այս տարի մեկ հարկի տակ կհամախմբի սփյուռքից և Հայաստանից ավելի քան 800 մասնակցի՝ քննարկելու Հայաստան-սփյուռք համագործակցության առաջնահերթությունները, առկա մարտահրավերներն ու նոր հնարավորությունները։

Գագաթնաժողովի մանրամասները․

Երևան | Նոյեմբերի 5-8, 2026 թվական

Քննարկումներ, աշխատաժողովներ, պանելային նիստեր, կլոր-սեղան քննարկումներ

Մշակութային միջոցառումներ

🖇️Հայտը կարող եք լրացնել Ձեզ համար նախընտրելի լեզվով մինչև հոկտեմբերի 1-ը.

▪️Հայերեն՝ https://armsummit.aidaform.com/112026

▪️Անգլերեն՝ https://armsummiteng.aidaform.com/112026

▪️Ռուսերեն՝ https://armsummitrus.aidaform.com/112026

▪️Ֆրանսերեն՝ https://armsummitfr.aidaform.com/112026

▪️Իսպաներեն՝ https://armsummitesp.aidaform.com/112026

▪️Արևմտահայերեն՝ https://armsummitwarm.aidaform.com/112026

Տեղերը սահմանափակ են։ Առաջնահերթություն կտրվի վաղ գրանցվածներին։

Նշենք, որ հայտադիմումի էլեկտրոնային ձևաթուղթը հանդիսանում է գագաթնաժողովի մասնակցության հետաքրքրվածության հայտ։ Ընտրված մասնակիցներին կուղարկվի գագաթնաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր։

Հարցերի դեպքում կարող եք մեզ հետ կապ հաստատել globalarmeniansummit@gmail.com էլ. հասցեով կամ +374 (41) 314034 (ներառյալ՝ WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներով։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում