Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ

  • 03.08.2026
  • 0
  • 56 Views

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը տեղեկացրել է, որ ԱԺ 105 պատգամավորից ընտրության քվեարկությանը մասնակցել է 91-ը: Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը կողմ քվեարկել է 63 պատգամավոր, դեմ՝ 28։ Այսպիսով, ԱԺ իններորդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու և իր օգտին քվեարկելու համար՝ նշելով, որ դա մեծագույն պատիվ է։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ մասնակցելու են քվեարկությանը, բայց դեմ են քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու փակ քվեարկությանը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում