Լիբանանա-ամերիկացի փիլիսոփա, վիճակագիր և «Սև կարապը» (The Black Swan) բեսթսելերի հեղինակ Նասիմ Նիկոլաս Թալեբը X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դասախոսությամբ հանդես գալու հրավերից, թեև, նրա խոսքով, կազմակերպիչները հրաժարումից հետո զգալիորեն մեծացրել էին իրենց առաջարկը։
«Ինձ հրավիրել էին Ադրբեջան դասախոսությամբ հանդես գալու։ Ես հրաժարվեցի։ Նրանք զգալիորեն բարելավեցին իրենց առաջարկը չհասկանալով իմ սկզբունքները և կարծելով, թե դա կփոխի իմ որոշումը։
«Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ այնտեղ բանտարկված է Ռուբեն Վարդանյանը», գրել է Թալեբը։
Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը ադրբեջանական իշխանությունների կողմից գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ից։ Նա առևանգվել էր Արցախի հայ բնակչության բռնի տեղահանության ընթացքում, երբ փորձում էր հեռանալ Արցախից՝ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացումից հետո։
Աղբյուր ՝ 301 Հայերեն



