Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձել է աշխարհի Մ17 առաջնության կրկնակի հաղթող, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

  • 30.07.2026
  • 0
  • 190 Views

Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների պայքարում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ:

Նազարյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության էր հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր հունգարացի Էրվին Ցուցորին, իսկ կիսաեզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 8:0 հաշվով պարտության էր մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կաստևին:

Ջանես Նազարյանը նաև Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության գործող չեմպիոնն է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Սաբա Աբաշիձեի նկատմամբ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում