Հուշաքար Երեւանում՝ Անահիտ եւ Ալեքսանդր Թոփչյանների հիշատակին

  • 28.07.2026
  • 0
  • 133 Views

2026 թ. հուլիսի 24-ին Երեւանի Ազատության 3/1 հասցեում գտնվող բնակելի շենքի պատին տեղադրվել է  հայ անվանի գրող, դերասանուհի Անահիտ Թոփչյանին եւ նրա ամուսնուն՝ անվանի գրող, թարգմանիչ եւ արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանին նվիրված  հուշաքար։ Հայ մշակույթի ու գրականության սիրված գործիչները այդ տանը ապրել են 1976-2021 թվականներին։ Հուշաքարը տեղադրվել է նրանց դստեր՝ Աննա Թոփչյանի նախաձեռնությամբ։

Հուշաքարի նախագծի հեղինակն է  ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, իսկ քանդակագործը՝ Գրիգոր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերին Երեւանում  Քովիդ համաճարակի զոհ դարձան Ալեքսանդր եւ Անահիտ Թոփչյանները։ Ալեքսանդր Թոփչյանի մահից երեք տարի անց, 2024 թվականին չեխական «Արգո» հրատարակչությունը չեխերեն թարգմանությամբ լույս  ընծայեց հայտնի արձակագրի «Բանկ Օտոման» հայտնի պատմավեպը , որը հայերենով առաջին անգամ լույս էր տեսել 2008 թվականին։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում