Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը ոգեկոչեցին Պրահայում

  • 24.04.2026
  • 0
  • 11 Views

Արդեն 12 տարի ապրիլի 24-ին Պրահայի կենտրոնում գտնվող հայկական խաչքարի մոտ են հավաքվում ոչ միայն չեխահայերը, այլեւ չեխ եւ օտար դիվանագետները, հասարակական ու քաղաքական գործիչները, լրագրողները։ Այս տարի նույնպես ապրիլի 24-ին բազմաթիվ հայրենակիցներ ու հյուրեր եկել էին հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ներկաներին նախ ողջունեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ապա Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի Տերունական աղոթքից հետո, ներկաները ծաղկեսպսակներ ու ծաղիկներ դրեցին խաչքարի մոտ։

Այնուհետեւ Սուրբ Հոգի եկեղեցում Հայր Բարսեղ վրդ. Փիլավչյանը մատուցեց Սրբոց Նահատակաց Բարեխոսական կարգ՝ Հայկ սարկավագ Ութիջյանի մասնակցությամբ։ Հայր Բարսեղն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին եւ ճշմարտության հաղթանակին։ Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն էլ խոսեց ցեղասպանությունների կանխարգելման կարեորության եւ Հայաստանի առաջարկով միջազգային ատյաններում ընդունված որոշումներին։

Վերջում գրական-երաժշտական կոմպոզիցիայով հանդես եկան Պրահայի Մեսրոպ Մաշտոցի անվան սաները՝ Ալլա Եսայանի ղեկավարությամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում