14 երկրներից սկսնակ հեղինակներ ընդգրկվել են Եվրոպական Միության գրականության մրցանակի կարճ ցուցակում, որը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից աջակցվող գլխավոր գրական մրցանակն է։
Սարգիս Հովսեփյանը Հայաստանից իր՝ «Դու այսօր մահանում ես, ես վաղը մահանում եմ» գրքով, և Պաուլա Էրիզանուն Մոլդովայից իր՝ «Ահա և՛ դրախտ, և՛ դժոխք։ Մոլդովայի Հանրապետություն. Կենդանի պատմության դար» գրքով ընդգրկվել են այդ կարճ ցուցակում։
Մրցանակը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ամենամյա նախաձեռնություն է։ Այն սկսվել է 2009 թվականին՝ ճանաչելու լավագույն եվրոպացի սկսնակ հեղինակներին և նշելու «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցող երկրներում գրականության լեզվական բազմազանությունն ու գերազանցությունը։
Սարգիս Հովսեփյանը (ծնվել է 1977 թվականին, Երևան) հայ արձակագիր, սցենարիստ, դրամատուրգ, մանկավարժ և մշակութային մենեջեր է։ Սարգիս Հովսեփյանի «Դու այսօր մահանում ես, ես վաղը մահանում եմ» ստեղծագործությունը ընթանում է անցյալի և ներկայի միջև՝ բացահայտելով, թե ինչպես են ճնշված պատմությունները շարունակում ձևավորել առօրյա կյանքը։ Վեպը կենտրոնանում է երևանցի երիտասարդ կնոջ՝ Ֆրիդայի վրա, որի հետազոտությունը ստալինյան բռնաճնշումների մոռացված զոհերից մեկի ճակատագրի շուրջ նրան տանում է արխիվներից անդին՝ դեպի սեփական ընտանիքի լռությունները։ Գործողությունը ծավալվում է ժամանակակից Հայաստանում՝ 2022 թվականի գարնանը, երբ Ուկրաինա ներխուժումից հետո ռուսաստանցի փախստականներ են ժամանում Երևան։ Վեպը միահյուսում է անձնական հարաբերություններն ու քաղաքական լարվածությունները՝ ցույց տալով, թե ինչպես է մեծ պատմությունը ներթափանցում մասնավոր կյանքի տարածք։

Սարգիս Հովսեփյան։ Լուսանկարը՝ ©Էլիզաբեթ Մուրադյանի- Photo credits: ©Elizabeth Muradyan
Պաուլա Էրիզանուն (ծնվ. 1992, Քիշնև)մոլդովացի գրող և լրագրող է։ Ընտանեկան պատմությունների հիման վրա Էրիզանուն իր գրքում համադրում է տատիկի հուշագրությունները, սեփական դիտարկումներն ու մեկնաբանությունները, տարբեր ծագում և հայացքներ ունեցող մարդկանց մենախոսությունները, հորինված երկխոսություններն ու պոետական հատվածները։ Անհատական պատմությունները միավորվում են խիտ պատմողական կառուցվածքի մեջ՝ ստեղծելով Հարավարևելյան Եվրոպայի ինքնատիպ աշխարհի պատկեր։

Paula Erizanu, Լուսանկարի աղբյուր՝ Debates on Europe
Չեխիայից ցուցակում ընդգրկվել է Դորա Կապրալովան իր «Մարիբորի հիպնոզը» գրքով։
2026 թվականի European Union Prize for Literature (EUPL) դափնեկիրը և հատուկ հիշատակման արժանացած հեղինակները կհայտարարվեն մայիսի 29-ին՝ Վարշավայի գրքի տոնավաճառում կայանալիք հատուկ արարողության ընթացքում։
Կարճ ցուցակում ընդգրկված բոլոր հեղինակները կներկայացվեն Եվրոպայի տարբեր երկրներում՝ օգնելու նրանց հասնել առավել միջազգային լսարանի և կապ հաստատել ընթերցողների հետ ազգային և լեզվական սահմաններից դուրս։
orer.eu
Ահա 2026 թվականի European Union Prize for Literature (EUPL) մրցանակի կարճ ցուցակում ընդգրկված հեղինակները․
| Երկիր | Հեղինակ | Գիրք |
|---|---|---|
| Հայաստան | Sargis Hovsepyan | You Die Today, I Die Tomorrow |
| Խորվաթիա | Lora Tomaš | Paper of Your Skin |
| Չեխիա | Dora Kaprálová | The Maribor Hypnosis |
| Կիպրոս | Evridiki Pericleous-Papadopoulou | Sorely Grieved: Helen of Karpasia |
| Էստոնիա | Lilli Luuk | Night Mother |
| Ֆինլանդիա | Susanna Hast | Despair |
| Ֆրանսիա | Hélène Frédérick | Rivers of White |
| Կոսովո | Arben Idrizi | The Man Who Wondered and Other Stories |
| Լիխտենշտայն | Mathias Ospelt | Ebony |
| Լյուքսեմբուրգ | Elise Schmit | General Doubts About the Future Course of Events |
| Մոլդովա | Paula Erizanu | Here Is Both Heaven and Hell. Republic of Moldova: A Century of Lived History |
| Չեռնոգորիա | Vladimir Vujović | Free Kicks |
| Հյուսիսային Մակեդոնիա | Ivan Shopov | Zentrifuge |
| Շվեդիա | Frans Wachtmeister | Förlorad mark |



