Արևմտահայերեն խոսքի ճանաչումը (West Armenian ASR) իրականություն է դառնում. Արտակ Հովսեփյան

  • 21.02.2026
  • 0
  • 229 Views

Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով հայտնում ենք, որ ուղիղ չորս տարի հետո արևմտահայերեն խոսքի ճանաչումը (West Armenian ASR) իրականություն է դառնում։

Շատ ծանր ուղի էր, որովհետև չկային տվյալներ այդ գործիքի մշակման համար։ Եւ մինչև օրս էլ չկա․ այլընտրանքային հնարքով ենք գտել լուծումը։

Արևմտահայությունն բացարձակապես անպաշտպան ու մերկ է թվային գլոբալիզմի ագրեսիվ հարձակումների դեմ։

2022 թվականին Vartan Tashjian-ի հետ համատեղ կազմակերպեցինք արևմտահայերեն ձայնագրությունների նախագիծ։ Թվում էր, թե մեկնարկն էլ շատ հաջող էր։ Սփյուռքահայ կրթօջախներում կազմակերպվեց աշակերտական խմբեր, որոնք պետք է ձայնագրություններ անեին այս գործիքի մշակման նպատակով։

Ամեն ինչ լավ էր։ Նույնիսկ սփյուռքահայ լրատվամիջոցները էին աջակցում այս նախագծին։

Ավաղ ամիսների ընթացքում այս խանդավառությունը մարեց ու ուրվագծելով ժամանակակից Սփյուռքի անպաշտպան և խոցելի վիճակը։

Շատ շնորհակալություն AN NA-ին, ով համապատասխանեցնելով մի շատ հազվագյուտ ձայնագրությունը տեքստի հետ ոգևորեց մեզ վերջնականապես շարժվել մեռյալ կետից և հասցնել նախագիծն ավարտին։

Սա կոմերցիոն ծրագիր չէ։ Նախատեսված է բոլոր ցանկացողների համար և տրվելու է անվճար։

Անչափ լավ լուր․ այս ծրագրի իրականացումը ցույց տվեց, որ հնարավոր է խոսքի ճանաչման մեր հարթակի վրա մշակել բոլոր բարբառները և գրաբարը։

Չեմ կարող ասել, որ Հայաստանի բոլոր բարբառագետները կնետվեն այս նախագիծ։ Ամենայն հավանականությամբ կրկին աշխատանքը պետք է անենք միայնակ, բայց ես հուսով եմ, որ որոշ բարբառների շտեմարանները հասանելի կլինեն։

Առաջինը սկսելու ենք ԱՐՑԱԽԻ բարբառից։ Արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

Ցուցադրական տեսանյութը՝

Էջը, որտեղ կարող եք գործնականորեն ստուգել ծրագրի աշխատանքը՝

https://media.ican24.net/asrhyw/index.php

Ծրագիրը դեռևս մշակվում և կատարելագործվում է։

Արտակ Հովսեփյան

Երեւան

#ԽորքայինՀայաստան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում