Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ուրախ է աջակցել թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատար «Visa» ընկերությանն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ)՝ «She’s Next, Empowered by Visa» ծրագրի երրորդ փուլը Հայաստանում իրականացնելու գործում: Այս համաշխարհային ծրագրի նպատակն է զարգացնել կին ձեռներեցների կարողությունները՝ զինելով նրանց գիտելիքներով և տեսանելիության հնարավորություններով, ինչպես նաև ֆինանսական աջակցությամբ, որպեսզի կարողանան կայուն կերպով զարգացնել իրենց բիզնեսները:
Նախաձեռնությունը ևս մեկ դրական հավելում է կանանց տնտեսական զարգացման ոլորտում ՀԲԸՄ «կին ձեռներեցներ» ծրագրի գործունեությանը։ ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության մաս կազմող ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրն աջակցում է միկրոձեռնարկություն կամ փոքր բիզնես սկսել կամ ընդլայնել ցանկացող կանանց՝ տրամադրելով աջակցության ամբողջական փաթեթ, որը ներառում է ձեռնարկատիրության հիմունքների, ֆինանսների կառավարման, բիզնես մարքեթինգի, մենթորության, հարկային հիմնարար սկզբունքների և անգլերենի դասընթացներ, ինչպես նաև փոքր դրամաշնորհների հասանելիություն:
2026 թվականին ՀԲԸՄ-ն դարձավ ծրագրի գործառնական գործընկերը՝ տրամադրելով ուղղորդում մասնակիցների ընտրության գործընթացում և աջակցելով ծրագրի հիմնական կազմակերպչական գործառույթներին։
«Լինելով կանանց հիմնած բիզնեսների նվիրյալ և երկարամյա աջակիցը Հայաստանում՝ ՀԲԸՄ-ն ուրախ է միանալ այս կարևոր նախաձեռնությանը։ Ուրախ ենք, որ ականատեսը կլինենք այն հեռանկարային քայլերի, որոնք կիրականացվեն կին ձեռներեցների կողմից՝ այս նախաձեռնության միջոցով իրենց ձեռնարկություններն ընդլայնելու համար»,-նշում է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։
2024թ.-ից նախաձեռնության գլխավոր գործընկեր ՎԶԵԲ-ը նախագծի երրորդ փուլի շրջանակներում 10 լավագույն մասնակիցների համար կանցկացնի համապարփակ կրթական ծրագիր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ մարքեթինգային ռազմավարությունը, ներկայացման տեխնիկան, ֆինանսական պլանավորումը և այլն։
Այս տարվա հունվարին Հայաստանի կին ձեռներեցները հնարավորություն ունեցան հայտ ներկայացնելու բիզնեսի հզորացմանը կամ ընդլայնմանն ուղղված դրամաշնորհների մրցույթին: Այն անցկացվելու է «Elevator Pitch» ձևաչափով, ըստ որի՝ մասնակիցները համառոտ և համոզիչ ներկայացնելու են իրենց բիզնեսի արժեքը:
ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Անի Մանուկեանը հավելում է. «Visa-ի հետ այս նոր համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է կանանց համար Հայաստանում հնարավորությունների ընդլայնման մեր հանձնառությունը։ Մենք ուրախ ենք աջակցել մի նախաձեռնության, որը հնարավորություն է տալիս միասին աշխատելու երկրում ազդեցությունը մեծացնելու և կանանց համար նոր ուղիներ հարթելու ուղղությամբ, որպեսզի նրանք ձեռք բերեն ֆինանսական անկախություն, նպաստեն Հայաստանի աճող տնտեսության զարգացմանը և գալիք սերունդների համար ոգեշնչող օրինակ ծառայեն»։
«Visa»-ի մասին
«Visa»-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին և ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին և ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք։
ՎԶԵԲ-ի մասին
ՎԶԵԲ-ն բազմակողմանի բանկ է, որն աջակցում է մասնավոր հատվածի և ձեռներեցական նախաձեռնությունների զարգացմանը երեք մայրցամաքի 36 տնտեսություններում։ Բանկը պատկանում է 75 երկրի, ինչպես նաև Եվրոպական միությանը(ԵՄ) եւ Եվրոպական ներդրումային բանկին (ԵՆԲ)։ ՎԶԵԲ-ի ներդրումները նպատակ ունեն իր ներկայության տարածաշրջանների տնտեսությունները դարձնել մրցունակ, լավ կառավարվող, կանաչ, ներառական, կայուն և ինտեգրված։ 1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր, ՎԶԵԲ-ն ներդրել է ավելի քան 2.6 միլիարդ եվրո՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 232 նախագծերում։ Ներդրումների 83%-ն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը։ Հետևեք մեզ՝ web, Facebook, LinkedIn, Instagram, X և YouTube։



