Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Isidor Bajic Piano Memorial միջազգային մրցույթում մեր հայրենակից շնորհալի երիտասարդ դաշնակահար խորվաթաբնակ Արսեն Դալիբալթայանն արժանացել է առաջին մրցանակին։
«Անհավանական պատիվ է կիսվել, որ ես արժանացել եմ Isidor Bajic Piano Memorial-ի 1-ին մրցանակին»,- գրել է Արսենը սոցիալական ցանցում։ Երկու մենահամերգից հետո նա եզրափակիչում կատարել է Ռախմանինովի 3-րդ կոնցերտը՝ արժանանլով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ « Վերջին շաբաթվա ընթացքում իմ ստացած աջակցության չափը անսահման է: Շատ շնորհակալ եմ բոլորիցդ: Սիրտս լցված է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Արսենը հայտնի դաշնակահար, Զագրեբի համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Դալիբալթայանի որդին է։ Շնորհավորում ենք Արսենին եւ մաղթում նոր հաղթանակներ։





