Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» մանկական ստեղծագործական ծրագիրը

  • 15.12.2025
  • 0
  • 10 Views

Դեկտեմբեր 15, 2025թ, Երևան. դեկտեմբերի 19-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում տեղի կունենա «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» մանկական ստեղծագործական ծրագիրը։  

Ամանորի ստեղծագործական ծրագիրն այս տարի նվիրվում է Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին։ ԳԱԿ-ի 2025 թվականի կրթական ծրագրերը կամփոփվեն այս կարևոր իրադարձությանը նվիրված խորհրդանշական ծրագրով։

Ծրագիրը կմեկնարկի ԳԱԿ-ի Այցելուների կենտրոնում, որտեղ մասնակից երեխաներին կներկայացվեն Ջերարդ Գաֆէսճեանի կյանքին, գործունեությանը և հավաքածուին վերաբերող տեղեկություններ: Ծրագրի ստեղծագործական մասում երեխաները կպատրաստեն Ամանորյա ծառի խաղալիքներ՝ օգտագործելով «Գաֆէսճեան Արթ Թրասթ»  հավաքածույում տեղ գտած արվեստանմուշների վերատպությունները։

Այս խաղալիքներով էլ կզարդարվի Այցելուների կենտրոնում տեղադրված Ամանորի յուրահատուկ ծառը:

Մասնակցել կարող են 6-12 տարեկան երեխաները։

Մասնակցությունն  անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:                    

Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։        

***
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Թանգարաների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) ինստիտուցիոնալ անդամ է։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում