Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագով Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա):
Նշենք, որ Հյուսիսային Մակեդոնիայում Հայաստանը նախկինում դեսպան չի ունեցել։
Ծովինար Համբարձումյանը եղել է.
2020-2024թթ. Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)
2022-2024թթ. համատեղության կարգով Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)
2022-2024թթ. համատեղության կարգով Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)
2024թ. հոկտեմբերի 24-ից Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է (նստավայրը՝ Սոֆիա)։
orer.eu



